Մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունը շատ ավելի բարդ հանգամանք է. Պաշտպանության նախարար
Մահվան դեպքերի ուսումնասիրությունը մշտական գործառույթ է, և ցանկացած մահվան դեպք ամբողջական ուսումնասիրության է ենթարկվում: Այդ մասին այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագարողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քննության նախաձեռնությամբ հանդես գալ:
«Մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունը շատ ավելի բարդ հանգամանք է՝ սկսած տեղազննությունից, մինչև բոլոր փորձաքննությունների անցկացումը», -հավելեց նախարարը:
Սարգսյանն ասաց, որ «բացարձակ անընդունելի» է համարում այդ թեմայով «չհիմնավորված շահարկումները» ու հավելեց.
«Կարծում եմ, որ դրանք չեն օգնում ոչ դեպքերի բացահայտմանը, ոչ էլ պաշտպանության գործի կազմակերպմանը: Ցավով եմ նշում, որ այն մարդիկ, ովքեր փորձում են այդ թեմայով փորձագիտական եզրակացություն հայտնել, իմ գնահատմամբ, շատ հեռու են խորապես հասկանալուց, թե ինչ են գրում իրենց զեկույցում: Աչքաչափով գնահատել ընդհանուր զոհվածների թվում տեղեկացված չտեղեկացվածների քանակը, կարծում եմ, որ առնվազն գոնե բավականաչափ խորքային մոտեցում չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան