Նժդեհականության մեջ օգտակար գաղափարները օգտագործելու եմ ազգայի բանակ կառուցելու համար. Վիգեն Սարգսյան
Այսօր Հանրապետական կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ իր կուսակցական լինելը խանգարող հանգամանք չի կարող լինել բանակի համար:
Նրա խոսքով, հայաստանյան օրենսդրությունը հստակ է սահմանել այն պաշտոնները, որոնք չի կարելի համատեղել կուսակցական գործունեության հետ, և պաշտպանության նախարարի պաշտոնը այդ ցանկում չկա:
«Զինված ուժերում, օրինակ, հնարավոր չէ ակտիվ կուսակցական գործունեությունը սպայական ծառայությանը զուգահեռ: Բայց ինչպես գիտեք, պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, ես զինվորական կոչումով ավագ լեյտենանտ եմ և պահեստազորի սպա: Հետևաբար իմ քաղաքական գործունեությունը ոչ միայն չի խանգարում իմ գործառույթներին, այլ հակառակը, օգնում է», -հավելեց պաշտպանության նախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս է բացառելու նժդեհականության տարածումը բանակում, նախարար Սարգսյանը պատասախնեց.
«Նժդեհականությունը ոչ միայն չեմ պատրաստվում բացառել զինված ուժերում, այլ այն ամենը, ինչ նժդեհականության մեջ կարող է օգտակար լինել ազգային կուռ բանակ կառուցելու համար, լիարժեք օգտագործելու եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Անտրամաբանական կլիներ, եթե չհստակեցնեի իմ հարաբերությունները Հանրապետական կուսակցության հետ. Վիգեն Սարգսյան
- ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը իր կուսակիցներին
- ՀՀԿ գործադիր մարմնում կատարվել են փոփոխություններ
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- Էդի գազավիկներն էին, գազ տվեցին. Սարոյանը՝ ՀՀԿ-ին անդամագրումների մասին
- ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Ստիպողաբար կուսակցություններին անդամակցում էին 20-րդ դարում, կոմկուսի ժամանակներում. Շարմազանով