Տնտեսություն 15:12 29/12/2016 Հայաստան

Գործարար աշխարհը պետք է հասկանա, որ պատվաբեր է հարկ վճարելը, ոչ թե կաշառք տալով խնդիրներ լուծելը. ՊԵԿ նախագահ

«Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 521 հարկ վճարողներից դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային են գնահատվել 296-ը:  Մեր դիտարկման արդյունքում՝ 296 ձեռնարկությունում ունենք ստվեր, որը եթե վարչարարության արդյունքում  չստացվի, ապա խիստ միջոցառումների իրականացման միջոցով բերելու ենք հարկային դաշտ,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրանց մոտ միջին ամսական ստվերը գնահատվել է 3  միլիարդ 548 միլիոն 700 հազար դրամ, որը կազմում է հարկ վճարողների կողմից վճարված միջին ամսական հարկերի (առանց ԵԱՏՄ մուտքերի) 48.4 տոկոսը, իսկ ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված բոլոր հարկ վճարողների կողմից վճարված միջին ամսական հարկերի 11.1 տոկոսը:

«2017 թվականի աշխատանքային հենց առաջին օրից սկսած մենք հետևողական ստուգումներ ենք սկսելու այս ձեռնարկություններում, որպեսզի նշված թիվը բերենք պետական բյուջե»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Վ.Հարությունյանն ասաց, որ առանձնացվել են նաև առավել ռիսկային տնտեսվարողները: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականից իրենք հրապարակելու են ինչպես օրինապահ հարկ վճարողների ցանկը, այնպես էլ այն ընկերությունների, ովքեր փորձում են խուսափել հարկային, սպիտակ դաշտում աշխատելուց:

«Պետք է վերջիվերջո բիզնեսը գիտակցի, որ հարկ վճարելը, սպիտակ դաշտում աշխատելը պատվաբեր է, ուշ թե շուտ բոլորը պետք է գործեն սպիտակ դաշտում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Վ. Հարությունյանի խոսքով՝ երկրի ղեկավարության կողմից ունի խիստ հանձնարարություն և, լինելով պատասխանատու մարդ,  հասարակության մոտ նաև պարտավորվում է, որ հանձնարարությունները կատարվելու են:

«Առաջին քայլը մեր համակարգը  կաշառակեր ու անառողջ էլեմենտներից մաքրելն է: Արդեն սկսվել է: Վերջին 2 ամսում 50 աշխատակից ազատվել է աշխատանքից ինչ-ինչ պատճառներով: Այդ պրոցեսը լինելու է շարունակական: Հասնելու ենք նրան, որ թե ՊԵԿ աշխատակիցների հանդեպ հավատը վերականգնվի մեր հասարակության մոտ, թե պատվաբեր լինի այստեղ աշխատելը: Ուզում եմ հնչեցնել, որ ՊԵԿ այսօրվա ղեկավարը, աշխատակիցներն ունեն այդ կամքը: Ովքեր չունեն, չեն կարող մեզ հետ երկար ճանապարհ գնալ:  Այն առողջ մասսան, որն ունի ցանկություն ուղղվելու, շտկվելու, աշխատելու այսօրվա պահանջներին համաձայն, մենք միայն ուրախ կլինենք շարունակել նման մարդկանց հետ մեր գործունեությունը:

Ինքներդ լավ գիտակցում եք, որ մեկ օրվա գործ չէ: Մի օրում ամեն ինչը շտկել, փոխել, հասնել այն արդյունքին, որը դուք ուզում եք մեկ ամսում տեսնել, իրական չէ ուղղակի: Ժամանակ է պետք: Վստահ ասում եմ, որ այդ ամեն ինչին մենք կհասնենք»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Նա նշեց, որ պետք է ոչ միայն ՊԵԿ աշխատակիցներից պահանջել անկաշառ, առանց հովանավորչության էլեմենտների դրսևորմամբ աշխատանք, նաև հասարակությունը, գործարարները պետք է հասկանան, որ իրենց օգնությունն էլ շատ անհրաժեշտ է.
«Հասարակության օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի նման երևույթները բացահայտեն, իրազեկեն: Գործարար աշխարհից ակնկալում եմ, որ վերջապես հասկանալու են, որ, իրոք, պատվաբեր է հարկ վճարելը, ոչ թե հովանավորչությամբ, կաշառք տալով խնդիրներ լուծելը:
Լինելով գործարար աշխարհից այստեղ եկած անձնավորություն՝ շատ լավ գիտակցում եմ թե բիզնեսի հոգեբանությունը, խնդիրները, թե այդ խնդիրները լուծելու ձևերը: Խնդրում եմ իմ նախկին գործընկերներին, որ իրենք էլ վերափոխվեն: Հավաստիացնում եմ ձեզ, որ հասարակության մեջ  արտոնյալ ընկալում ունեցող մարդիկ ձեր աչքի առաջ վերափոխվելու են, գործելու են սպիտակ դաշտում: Այլընտրանք չկա: Պետք է բոլորս իրար հետ պայքարենք: 

Ինձ համար անհասականալի երևույթ է, մի քանի դեպք արդեն արձանագրվել է, որ ստուգումների արդյունքում ի հայտ եկած գումարները, որոնք պետք է ի օգուտ բյուջեի հավաքագրվեն, առաջարկում են գումար, որի դիմաց ակնկալում են քիչ գրված որևէ ակտ: Երբ մեր աշխատակիցն ասում է, որ այդպիս բան չի կարելի, պետք է այս գումարը վճարվի բյուջե, սկսում են ընդդիմանալ, ուղիներ փնտրել իմ մոտ գալու: Չի լինելու նման մոտեցում: Մեր աշխատակիցները պատրաստ են այսօր կտրուկ փոփոխության:

Հարցնում են՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող հարկային տեսուչի մոտիվացիան: Ակնկալում եմ, որ մեր երկրում  2000-2500 հայրենասեր մարդ կլինի, որոնց մոտիվացիան լինելու է երկրում ինչ-որ բան փոխելը, իրենց երեխաների ապագան կերտելը, ոչ թե միայն աշխատավարձ ստանալը: Համոզված եմ, որ այդ մոտիվացիայով աշխատանքի դեպքում շատ մոտ ապագայում ունենալու ենք հաջողություններ, բարձր աշխատավարձ, եթե, իհարկե, բյուջեի եկամուտները մենք ավելացնենք մեր աշխատանքի շնորհիվ, ստեղծենք հավասար դաշտ բիզնեսի համար»:

Վ. Հարությունյանը նշեց, որ գործարարի հոգաբանությունն է՝ եթե ամբողջ հարկերը վճարի, ապա շահույթ չի ստանա: ՊԵԿ նախագահի խոսքով՝ միգուցե այն դեպքում, եթե բիզնեսը հավասար դաշտում չի գործում:

«Բայց եթե ես այսօր հնչեցնում եմ և պարտավովում, որ շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու եք փոփոխություններ,  նաև բիզնեսը պետք է կարողանա այնպես դասավորի իր գործը, որպեսզի շահույթ ստանա ոչ թե հարկերը թաքցնելու հաշվին, այլ շահույթ ստանա իր գիտելիքների, ունեցած բիզնես հոտառության հաշվին»,- ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}