18:37 31/12/2016

Կարևոր է, որ 2017-ից մեծ ակնկալիք ունի նաև սիրիացի ժողովուրդը. Արմեն Պետրոսյան

«Զուտ մարդկային և մարդասիրական տեսանկյունից՝ չափազանց կարևոր է, որ վերջին 6 տարիների ընթացքում բոլորից շատ տառապանքներ տեսած սիրիացի ժողովուրդը նույնպես և՛ հույսով, և՛ բաղձալի խաղաղության մեծ ակնկալիքով է դիմավորում 2017թ.»,- Panօrama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով սիրիական հիմնախնդրի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունները և դրանց արդյունքում արդեն նախորդ գիշեր մեկնարկած հրադադարի նոր ռեժիմի հնարավոր արդյունքները:

Փորձագետի կարծիքով՝ «2016թ. Սիրիայում ընթացող հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով նախ մարտ-ապրիլ ամիսներին, ապա՝ սեպտեմբերին արդեն իսկ  հրադադար հաստատելու 2 անհաջող փորձ իրականացվել է՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունքում, որոնք ամրագրվել էին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ բանաձևով, մինչդեռ դրանք որևէ էական արդյունք չարձանագրեցին: Եթե հիշում ենք, դարձյալ մարտ-ապրիլին կազմակերպվեցին անգամ «Ժնև 3» պայմանական անվանումը ստացած միջազգային համաժողով՝ ներսիրիական հակամարտ կողմերին հաշտեցնելու նպատակով, որի շրջանակներում ևս որևէ առարկայական տեղաշարժ չարձանագրվեց: Նշված ձախողումների հիմնական  պատճառն այն է, որ հիմնականում Սիրիայից դուրս՝ միջազգային տարբեր հարթակներում սիրիական հիմնախնդրի արտաքին դերակատարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր չեղան կենսագործել բուն երկրի տարածքում, քանի որ  սեփական հովանավորյալի՝ հակակառավարական տարաբնույթ խմբավորումների վրա ներազդելու իրական լծակներ Արևմուտքը չուներ»,-նշեց Պետրոսյանը, ապա պարզաբանեց.«Վերոնշյալի տեսանկյունից, ռուս-թուրքական հովանավորությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ ավելի խոստումնալից են, քանի որ երկու առանցքային արտաքին ուժերն էլ բավական լուրջ ազդեցություն ունեն ներսիրիական հիմնական դերակատարների վրա՝ Մոսկվան կառավարական ուժերի, Անկարան՝ ընդդիմադիր խմբավորումների բավական պատկառելի մասի. ի դեպ, նաև այս երկու արտաքին դերակատարների մասնակցությամբ դրական հանգուցալուծման օրինակի ականատես եղանք ընթացիկ ամսվա ընթացքում Հալեպ քաղաքում»:

Անդրադառնալով հրադադարի արդյունավետության հնարավորությանն՝ արաբագետը նշեց. «Ինչ խոսք, բավական բարդ է հստակ կանխատեսումներ անել, կրակի դադարեցման ռեժիմի արդյունավետության հետ կապված, քանի որ, ինչպես գիտենք, սիրիական հակամարտությունը բազմաշերտ է, նրա շրջանակներում խաչվում են ոչ միայն նշված 2 արտաքին դերակատարաների, այլև մի շարք այլ արտասիրիական խաղացողների՝ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և այլն, ինչպես նաև՝ նրանց հովանավորյալ արդեն ներսիրիական խմբավորումների շահերը, հետևաբար այս խրթին թնջուկի վերջնական հանգուցալուծումը նախ և առաջ ենթադրում է փոխզիջման և շահերի փոխադարձ ճանաչման անհրաժեշտություն, ինչը դեռևս ամբողջապես չի ուրվագծվում. առկա է լուրջ աշխարհաքաղաքական դիմակայություն ինչպես գերտերությունների, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղացողների միջև:

Եվ թեպետ Մոսկվան ու Անկարան հայտարարում են ընդհանուր շուրջ 60 հազ. զինյալ ունեցող 7 առանցքային ընդդիմադիր խմբավորումների կողմից հրադադարին միանալու համաձայնության մասին, որոնք ընդգրկում են երկրի գրեթե բոլոր հատվածներն, այնուամենայնիվ կրակի դադարեցումն ամբողջական լինել չի կարող, քանի որ, բացի նշվածներից, սիրիական ռազմադաշտում գործում են նաև բազմաթիվ այլ ազդեցիկ խմբավորումներ, որոնք կրում են ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Կատարի լրջագույն ազդեցությունը»,-նկատեց Panorama.am-ի զրուցակիցն, ապա հավելեց. «Բացի այդ, համաձայնագրերում չի խոսվում «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» մասին, որոնք բավական ազդեցիկ ուժեն Սիրիայի հյուսիսում, և վերջապես, հրադադարը չի վերաբերում ահաբեչական խմբավորումներին՝ «Իսլամական պետությանն» ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչը ենթադրում է, որ առնվազն վերջին երեք կառույցների մասնակցությամբ կամ նրանց դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են: Իսկ հրադադարին միացած խմբավորումների գործողությունների արեալը հիմնականում երկրի հյուսիս արևմտյան, արևմտյան, նաև որոշ կենտրոնական շրջաններն են, այսինքն նաև այս համատեքստում դժվար է ակնկալել ամբողջական խաղաղության: Այլ հարց է, որ սկզբնական շրջանում պայմանավորվածությունների հաջող իրականացումը և հատկապես արտաքին դերակատարների միջև փոխզիջման կայացումը, կարող է ընդլայնել հրադադարի ռեժիմի աշխարհագրությունն. այս տեսանկյունից, անշուշտ, շատ բան պարզ կլինի նաև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իրական քաղաքականությունից»:

«Եվ բացի այդ, անգամ հաջողված հրադադարին պետք է հաջորդի բավական խրթին քաղաքական գործընթացը, բազմափուլ բանակցություններն, հնարավոր է՝ Աստանայում, գուցե նաև Ժնևում, ինչն առկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում հավելյալ բարդություններ է ստեղծում վերջնական հանգուցալուծման համար՝ ամեն վայրկյան գործընթացը տապալելու լայն հնարավորությամբ: Այսուհանդերձ, զուտ մարդկային և մարդասիրական տեսանկունից բավական կարևոր է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ամենից շատ տառապանք տեսած սիրիացի ժողովուրդն, այդ թվում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները, չնայած առկա բազմաբնույթ խնդիրներին 2017թ. դիմավորեն հույսով և հավատով, խաղաղության սպասելիքով, որի հավանականությունն այս անգամ համեմատաբար ավելի իրական է»,- եզրափակեց Ա.Պետրոսյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}