Առողջություն 18:37 29/09/2017 Հայաստան

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող. Հայաստանի առողջապահական համակարգը լավ ձեռքերում է

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին։

Ներկայացնելով այցի առաքելությունը` ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը նշել է, որ արդեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ, այցելել տարբեր բժշկական կազմակերպություններ։

ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Դաինիուս Պուրասին Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները ներկայացվել են նախարարի աշխատասենյակում փակցված աղյուսակներով։

«Ֆինանսական ոչ բավարար միջոցների և բնակչության որոշակի հատվածի աղքատության պայմաններում, անշուշտ, մեր ծրագրերի ուղղվածությունը սոցիալապես անապահով խմբերի համար բժշկական օգնության մատչելիության ապահովումն է։ Դա նաև երկրի նախագահի հանձնարարականն է, բխում է Կայուն զարգացման նպատակների և 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի պահանջներից»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Ներկայացնելով մինչ այդ կատարված քայլերը` ակտուարական ուսումնասիրություններ, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում, բժշկական ծառայությունների գների հաշվարկման նոր մեթոդաբանության մշակում և այլն, Լևոն Ալթունյանը նշել է, որ 2018թ. ապրիլից սոցիալապես անապահով և այլ խմբերի մոտ 620 հազար բնակիչների համար պետությունը ձեռք կբերի բժշկական ապահովագրական փաթեթներ՝ ծառայությունների բավական մեծ ընդգրկումով։

«Այս պահին քննարկումներ են գնում ծրագրի իրականացման համար արտաբյուջետային աղբյուրներից լրացուցիչ միջոցներ հայթայթելու ուղղությամբ»,­հավելել է նախարարը։

Որպես պիլոտային ծրագիր, դրան կնախորդի ավելի փոքր խմբի՝ սոցփաթեթի շուրջ 100 հազար շահառուներին հոկտեմբերի 1-ից նույն մեխանիզմով բժշկական օգնության տրամադրումը։ Այս երկու ծրագրի մշտադիտարկման արդյունքում կբացահայտվեն թաքնված խոչընդոտներն ու թերությունները, որոնց շտկումով էլ կմշակվի ամբողջ բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության օրենքի նախագիծը, որն, ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2019թ. հունիս­սեպտեմբեր ամիսներին։

Նշվել է, որ այս ծրագրերի հաջող իրականացմանը կնպաստի էլեկտրոնային առողջապահական համակարգը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ վերջին մեկ տարում հաջողվել է արագացնել 2010թ. մեկնարկած այս ծրագրի իրականացումը։

«Պետական պատվերի շրջանակում տրամադրվող բժշկական օգնությունը մայիսից ֆինանսավորվում է բացառապես էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտքագրված տեղեկատվության հիման վրա»,­ընդգծել է նախարարը։

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին Լևոն Ալթունյանը ներկայացրել է նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական կազմակերպությունների օպտիմալացման տրամաբանությունն ու նպատակները։

«Սրանք այն բանալիներն են, որոնք թույլ կտան ապահովելու բժշկական ծառայությունների որակն ու գների նվազեցումը»,­ասել է նախարար Ալթունյանը։

Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը՝ ավելի արդյունավետ և հասանելի դարձնելուն, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության ներդրմանն ուղղված քայլերը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք­Նուբարյանը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդ Բազարչյանը ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին ծանոթացրել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգի և բուժանձնակազմի հավաստագրման ներդրմանը։

«Պաշտպանելով մարդու առողջ միջավայրում ապրելու բացարձակ իրավունքը՝ մենք նոր թափ ենք հաղորդել ծխախոտի դեմ պայքարին»,­ասել է Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ հաշվի են առնվել աշխարհի հաջողված փորձերը, մշակվել է ազգային ռազմավարություն` նպատակ ունենալով առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը կրճատել շուրջ 10 տոկոսով։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հոգեկան առողջության խնդիրներին, մասնավորապես` երեխաների և մեծահասակների համար համայնքային ծառայությունների մատուցման անցնելուն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց առողջության իրավունքին և այլ հարցերի:

Ներկայացված ծրագրերի առանձին մանրամասներ հստակեցնելուց հետո Դաինիուս Պուրասը նշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը լավ ձեռքերում է։

«Խրախուսելի է, որ բարեփոխումներ իրականացնելիս մտածում եք նաև ռիսկերի և հնարավոր թերությունների մասին»,­-ասել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը։

Դրական համարելով նաև ոլորտում ֆինանսավորման թափանցիկության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը՝ նա իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում առողջապահության ֆինանսավորման ՀՆԱ­ի փոքր տոկոս լինելու կապակցությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}