Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Փոխվարչապետի պաշտոնակատար Մ. Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Ն. Տ. Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վիետնամում ՀՀ դեսպան Ռ. Վարդանյանը: Մ. Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:
Աղբյուր՝ gov.am

17:17 Հայաստան
Հոկտեմբերի 20-ին 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում կկայանա ՆԱՍԱ- ի Space Apps Challenge Armenia մրցույթը,

որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ: Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն: Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնելու Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու:
Աղբյուր՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

17:00 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանն անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները

Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս է հայտնել, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:55 Հայաստան
Հոկտեմբերի 22-ին 19:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի կունենա Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Տարոն Վ. Սիմոնյանի գրքի շնորհանդեսը

Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։ Այն նվիրված է հայկական պետականության զարգացմանը, ազգային առաքելության որոշակիացմանը և այս ամենը՝ հայ ազգի քաղաքակրթական հասունացման համատեքստում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատ

16:41 Հայաստան
Միջոցներ են ձեռնարկվում՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

2018թ օգոստոսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարում տարադրամ փոխանակելու պատրվակով խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Տեսանյութ
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:19 Հայաստան
ՀՀ- ում գտնվող Նիդերլանդների դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական տրիբունալի նախագահ Թ. Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելել է Արդարադատության ակադեմիա՝

ծանոթանալու ուսուցման կազմակերպման գործընթացին: Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թ. Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատել է, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70 %-ն ունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30 %-ը` տեսական։ Նա կարևորել է նաև «մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:
Աղբյուր՝ ԲԴԽ աշխատակազմ

16:14 Հայաստան
Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են

2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկույցներում, ըստ ուղղությունների, ամփոփել են մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել ձեռքբերումները: Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովը:
Մամուլի հաղորդագրություն
 

16:08 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է ՀՀ- ում Կորեայի դեսպան Ու Յուն-Գընին

Հայրապետն արձանագրել է, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորվող դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխճանաչողությանը:
Հանդիպմանը Հայոց Կաթողիկոսը դեսպանին ներկայացրել է Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15:30 Աշխարհում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հ. Չուպինին ներկայացրել է

պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն կա: Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:
Աղբյուր՝ mtcit.am

15:17 Հայաստան
Երևանի ավագանու արտահերթ քվեարկության օրը՝ սեպտեմբերի 23-ին, արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 1 բռնության և 1 ճնշում գործադրելու փաստ

Համեմատության համար՝ 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրը տեղի էր ունեցել 2 ֆիզիկական բռնության և 5 մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք։
Մամուլի հաղորդագրություն

14:16 Հայաստան
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Ու Յուն-Գընին

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի հետ տարբեր ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ զրուցակիցներն առանձնացրել են առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ հատուկ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Աղբյուր՝ mfa.am

14:04 Հայաստան
2018թ․-ի հոկտեմբերի 22-ին IDBank-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի թողարկում,

Պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը նախկին տրանշերի դեպքում վճարվում էր 6-ամսյա պարբերականությամբ, 6-րդ թողարկման պարտատոմսերի դեպքում հաճախորդների խնդրանքով վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ՝ թվով 9 վճարումով։
Աղբյուր՝  IDBank

13:53 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկել է

Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես է եկել սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մ. Հայրապետյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

13:40 Հայաստան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տ. Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զ. Զեյթունցյանը պայմանագիր են ստորագրել

Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները: Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։
Մամուլի հաղորդագրություն

13:25 Հայաստան
Վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանն «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գ. Ջերեջյանի հետ հանդիպմանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝

վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գ. Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրել է, որ Մեղրիում նախատեսում են իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:
Մամուլի հաղորդագրություն

11:28 Հայաստան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի օրվան ընդառաջ նախաձեռնում է ԵՊՄՀ օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադայի

և նրա ուսանողների լուսանկարչական աշխատանքների շրջիկ ցուցահանդեսի վանաձորյան մեկնարկը։  ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգին՝ Կայուն զարգացման նպատակներին նվիրված, «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը հյուրընկալվելու է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում հոկտեմբերի 19-31-ը։  Բացումը՝ 15։00-ին:
Աղբյուր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

11:14 Հայաստան
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է կանոնակարգը,

ընտրվել է կառավարման խորհորդը և քննարկվել են կոալիցիայի զարգացման ուղիները:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան հիմնադրվել է «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում. որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
Հոկտեմբերի 18-ին ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատների թվով 153 փրկարար ծառայողի շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս

Եվս 18 փրկարար ստացել են «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս: Գրքույկները և կրծքանշանները որակավորում ստացած ծառայողներին հանձնել է ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

10:25 Հայաստան
Հոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը,

որին մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով, վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով:
Աղբյուր՝ ՀՀ զինված ուժեր

10:12 Հայաստան
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն

Մասնավորապես, նախատեսվում է քաղաքային պուրակներում Հայաստանում արտադրված նստարաններ տեղադրել «Երևան» նշագրումով և երկիրը ներկայացնող տեղեկատվություն տարածել։ Այս մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միացյալ Նահագներում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Պ. Սարկիսյանի և նստարաններ արտադրող «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կ. Գևորգյանի միջև։
Աղբյուր՝ Հանրային կապերի թիմ

18:20 Հայաստան
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում հոկտեմբերի 21-ին 13:00-ին, տեղի կունենա Խաչադրման արարողություն

Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1718-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման հերթական տարին:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
ԱԺ նախագահի տեղակալ Ա. Հովհաննիսյանը և ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թ. Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են

հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

17:59 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյաննարցախա-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվաում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին

Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:53 Հայաստան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախաձեռնել է «Երեխայի առողջության վերակառուցում» (Child Health Re-Design) գործընթացը`

ուղղված երեխայի առողջությանն առնչվող քաղաքականության գերակայությունների վերանայմանը, գործողությունների արդիականացմանը: Այս նպատակով հնչեցվել էին առաջարկներ` կատարելագործելու առկա կլինիկական ուղեցույցները, դարձնել դրանք ավելի համապարփակ, ներառել մի շարք այլ առավել տարածված խնդիրներ: Նշված գործընթացի մի մասն էր ԱՀԿ Եվրոպական գրասենյակում առաջնային օղակում երեխաների առողջության ուղեցույցների մշակման խմբագրական խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Ս. Սարգսյանը:
Մամուլի հաղորդագրություն
 

17:40 Աշխարհում
Շանհայի նորաձևության շաբաթը

Լուսանկարները՝ CNN- ում

Տեսանյութեր

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա
15:20 19/10/2018

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}