ՆԱՏՕ-ում հայտարարել են Թուրքիային սիրիական հրթիռակոծություններից պաշտպանելու մասին
ՆԱՏՕ-ն սատարում է Թուրքիայի անվտանգությանը, այդ թվում՝ Սիրիայի կողմից հրթիռակոծության սպառնալիքներից։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի գրասենյակի աշխատակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ։
Նա մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով վերջինս կոշտ քննադատության էր արժանացրել Սիրիայի հարցով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, մասնավորապես այն, որ Աֆրինում ռազմական գործողության ընթացքում դաշինքն աջակցություն չի ցուցաբերում Անկարային։
«Մենք սատարում ենք գլոբալ կոալիցիային, որպեսզի հաղթենք ԻՊ-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, Սիրիայում առկա իրավիճակը անհանգստացնում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին