Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:12 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դ. Գևորգյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի

հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանը։  Կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության բարձրացման բաղադրիչի իրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։
Աղբյուր՝  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

17:53 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը՝ Ա. Տակեսյանի գլխավորությամբ

Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարևւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսևորումներից: 
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:40 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հ.Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: Հ. Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:12 Հայաստան
Հայաստանի Ամերիկայն համալսարանում տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը,

որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը: Համաժողովն ընձեռում է հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։
Աղբյուրը՝ snund.am

17:00 Հայաստան
ՀՀ վարչապետի հրավերով Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության գլխավոր քարտուղար Հ. Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հ. Արշակյանի հետ այցելել է

Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։ Նրանց ուղեկցող «NI Armenia»-ի գործադիր տնօրենն ու ընկերության ինժեները ցուցադրել են մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերը։
Աղբյուր՝ mtcit.am

15:17 Հայաստան
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 348 դեպք, որից 206-ը՝ արտակարգ

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 118 կենցաղային կանչ, 153 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 41 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 11 դեպք:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

14:04 Հայաստան
Առողջապահության նախարար Ա. Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում

Քննարկումները վերաբերել են պետպատվերի տրամադրման սկզբունքներին, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակին, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն


 

13:53 Հայաստան
Այսօր13.00-ին Երևանի Աբովյան փողոցի 13 շենքի պատին բացվել է ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Ա.Մնացականյանը հայկական սպորտի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ամենահեղինակավոր մասնագետներից է եղել: Պատրաստել է 50-ից ավելի սպորտի վարպետներ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Պարգևատրվել է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական պարգևներով:
Մամուլի հաղորդագրություն

13:42 Հայաստան
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ

Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գ. Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

13:31 Հայաստան
ԳԱԱ- ում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» երկօրյա գիտաժողովը

Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հ. Արշակյանն ու ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը մասնակցել են գիտաժողովի մեկնարկին և հանդես եկել ողջույնի խոսքով:
Աղբյուր՝ mtcit.am

 

11:14 Հայաստան
Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացել է «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը

Օրը սկսվել է կավճանկարով և ջրաներկով: Միջոցառմանը մասնակցել են այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի նկարիչ ուսանողները:
Մամուլի հաղորդագրություն
 

18:33 Աշխարհում
Պենտագոնում հայտարարել են աշխատողների անձնական տվյալների արտահոսքի մասին

Կիբերհարձակումը կատարվել է ռազմական անձնակազմի ճամփորդության կազմակերպմամբ զբաղվող ընկերության վրա:

Տեսանյութեր

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
17:27 12/10/2018

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}