Իրանը Kowsar կործանիչների արտադրություն է սկսել
Իրանը սկսել է Kowsar կործանիչների լայնածավալ արտադրություն։ Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությանը։
«Շուտով այդ կործանիչների անհրաժեշտ քանակություն կարտադրվի ու կմատակարարվի հակաօդային պաշտպանության ուժերին»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը՝ արտադրության մեկնարկն ազդարարող արարողության ժամանակ։
Նշվում է, որ դա երկրում ամբողջապես մշակված և ստեղծված առաջին կործանիչն է:
Ռազմական օդանավը համալրված է չորրորդ սերնդի ռադիոէլեկտրոնային սարքավորումով և կարող է տեղափոխել ցանկացած զենք: