Աշոցքում դահուկավազքի մարզադպրոց չունենալը նույնն է, ինչ լողը զարգացնել առանց լողավազանի. Գ. Սարգսյան
Հայաստանի դահուկավազքի ներկայացուցիչներն այս տարի մրցաշրջանի մեկնարկից մի քանի հաջողություն ունեցան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ Ֆինլանդիայում մինչև 20 տարեկանների մրցապայքարում Միքայել Միքայելյանը երեք մեդալի արժանացավ, բացի այդ՝ Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը բարձրացրեցին իրենց վարկանիշային միավորները։
«Սա նաև հնարավորություն տվեց, որ Թադևոսը և Միքայելը ահահովեն իրենց մասնակցությունը Աշխարհի առաջնության եզրափակչին։ Միքայելը նախապատրատվում է նաև հունվարի 20-25 մինչև 20 տարեկանների աշխահի առաջնությանը՝ Ֆինլանդիայում»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Ինչ վերաբերում է այս մրցաշրջանին՝ Գագիկ Սարգսյանն ասաց, որ այն բավականին հագեցած է լինելու. «Դեկտեմբերի 21-23-ը Աշոցքում ունենալու ենք Հայաստանի երիտասարդների և պատանիների առաջնությունը, որից հետո հունվարի 6-9 ունենալու ենք Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Հունվարի 19-20 Աշոցքում կանցկացի նաև դահուկավազքի փառատոնը, որը հետագայում ցանկանում ենք նաև միջազգային դարձնել։ Այդ օրը այնտեղ կբացվի նաև դահուկային փոքր կենտրոն, բայց մեծ հեռանկարով։ Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան հունվարի 20-ը նշում է նաև ձյան օր, և այդ օրը Եվրամիության աջակցությամբ միջացառումներ կանցկացվեն միջոցառուներ Աշոցքում ու Ծաղկաձորում»,- մանրամասնեց նա։
Գագիկ Սարգսյանը նշեց, որ փորձելու են Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային ուղղություններից մեկը, ինչպես նաև ձմեռային, սպորտային տուրիզմի ուղղություններից մեկը։
Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը անհրաժեշտ համարեց նաև Աշոցքում դահուկավազքի մարզադպրոց հիմնելը. «Աշոցքում մարզադպրոց չունենալը նույնն է, ինչ լողը զարգացնել առանց լողավազանի»։
Հարակից հրապարակումներ`
- Դահուկորդ Միքայել Միքայելյանն ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում
- Միքայել Միքայելյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր
- Միքայել Միքայելյանի հաջողությունը
- Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել
- Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն կստեղծվի
- Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին վիրահատություն է սպասվում