Նուր Սուլթանում մեկնարկել են Սիրիայի շուրջ բանակցությունները
Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ «Աստանայի ձևաչափով» բանակցությունների չորրորդ փուլը սկսվել է Նուր-Սուլթանում։
Ինչպես գրում է Gazeta-ն, բանակցություններին կմասնակցեն Դամասկոսի ներկայացուցիչները և Սիրիայի ընդդիմադիր զինված խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև երաշխավոր երկրներ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները:
Քննարկվելու են քաղաքական գործընթացն առաջ տանելու հարցերը՝ հաշվի առնելով Ժնևում Սիրիայի հարցով Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը և Զաևֆրատում և Իդլիբում տիրող իրավիճակը: