Գերմանիան հայտնել է՝ ով է Երկրորդ աշխարհամարտի բռնկման հիմնական մեղավորը
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը և գերմանացի պատմաբան, պրոֆեսոր Անդրեաս Վիրշինգը կարծում են, որ Երկրորդ աշխարհամարտի բռնկման համար միայն Գերմանիան է պատասխանատու, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրանց խոսքով, ովքեր փորձում են այլ ազգերին ներկայացնել որպես մեղավորներ, վերաշարադրում են պատմությունը:
«Գերմանացիները վճարեցին նրա համար, որ 1933 թվականի հունվարի 30-ին թույլ էին տվել Ադոլֆ Հիտլերին նշանակվել Ռեյխի կանցլերի պաշտոնում։ Նրանք չկարողացան ինքնուրույն ազատվել ազգային սոցիալիզմից», - ասվում է հոդվածում:
Մաասը և Վիրշինգը խնդրել են զգույշ վերաբերվել պատմությանը։
«Միայն Գերմանիան է պատասխանատու Հոլոքոստի ոճրագործությունների համար: Բոլորը, ովքեր այս հարցում կասկածում են և հանցագործների դերում ներկայացնում են այլ ազգերի, անարդար են զոհերի նկատմամբ», - նշել են հեղինակները: