Նիկոլ Փաշինյան, դու սո՞խ ես ուտում, թե՞ խառը կանաչի, որ էս ժողովրդին դատապարտել ես սոխի ու կանաչու․ Արթուր Խաչատրյան
«Երկիր ենք կորցրել, այն տարածքը, որը սրանք զիջել են թուրքերին, Լիբանանի կամ Կիպրոսի չափ է»,- Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Սրանք պրոֆեսիոնալ, հոգեբանորեն ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և հիշեցնում են 25 տարի առաջ ասված խոսքերը՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Հիմա իրենք լուծել են Ղարաբաղի հարցը և պետք է սկսենք լավ ապրել, հիմա կերակրում են այն ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել ազգիս առաջ։ Այսինքն՝ Արցա՞խն էր խանգարում, որ այդ հնարավորությունները բացվեին։ Դա են փորձում կաթեցնել ձեր ենթագիտակցության վրա»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Նա միևնույն ժամանակ անդրադարձավ գնաճին և դրանց պատճառներին, որոնք իշխանությունը փորձում է չնկատել։
Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին 20 տարվա ընթացքում տնտեսությունը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան այսօր է։
«Նույն կառավարության պաշտոնական տվյալներով ՀՆԱ-ի արդյունքը մեկ տարվա ընթացքում գրեթե 8 տոկոսով ընկել է, տնտեսությունը նվազել է և դա ազդել է բոլորիս վրա։ ԿԲ-ն որքան էլ անմարդկային ջանքեր թափի, չի կարողանում այլևս դրամի արժեզրկումը կանխել։ 10 տոկոսով դրամն արժեզրկվել է և դուք այդ ամեն ինչը տեսնում եք ոչ միայն խանութներում, այլև՝ փոխանակման կետերում։ Ձեթն ու շաքարավազը 40 տոկոսից ավելի թանկացել են, կարագը՝ 20 տոկոսից։ Ես ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթը, որ ասում էր՝ «կարագը թանկ է սոխ կերեք, խառը կանաչի կերեք»։ Հիմա ուզում եմ հարցնել՝ Նիկոլ Փաշինյա‘ն, դու սո՞խ ես ուտում, թե՞ խառը կանաչի, որ էս ժողովրդին դատապարտել ես սոխի ու կանաչու»,- իր ելույթում նշեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս Բաղրամյան պողոտայից է որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը. Վանեցյան
- Վահրամ Բաղդասարյանն՝ Արմեն Սարգսյանի մասին. Մենք չենք ընտրել, որ լինի անգործունակ, ընտրել ենք, որ աշխատի
- «Հիմարություն է, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին». Վ. Մանուկյան