
Ռուբեն Մուրադյան. Հայաստանում Predator լրտեսական ծրագիր կիրառվել է մեդիայի հետ կապ ունեցող երկու անձի դեմ
«Ես տեսել եմ Predator լրտեսական ծրագրի վարակման մասին հաղորդագրությունները, որոնք ուղարկվել են Հայաստան երկու թիրախի»,-ասաց կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ Հայաստանում լրտեսական ծրագրերի թեմայով «Հետք»-ի կազմակերպած քննարկմանը։
Նրա խոսքով, երկուսն էլ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։
«Այդ սմս-ները ես փոխանցել եմ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը դեռ անցած տարվա օգոստոսի վերջին»,-ասաց փորձագետը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը՝ որպես պետություն մեղադրվել է որպես Predator-ի կիրառո, ոչ թե կիրառման մեջ կասկածվող։
Հիշեցնենք, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։
Ըստ Citizenlab-ի հետաքննության, նման լրտեսական ծրագրեր օգտագործում են Հայաստանը, Եգիպտոսը, Հունաստանը, Ինդոնեզիան, Մադագասկարը, Օմանը. Սաուդյան Արաբիան ու Սերբիան։ Ադ երկրներում, այդ թվում Հայաստանում ու Եգիպտոսում, այդ ծրագրերի զոհ են դարձել քաղաքական գործիչներ ու լրագրողներ։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Առաջին անգամ Հայաստանը հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր մարդկանց հեռախոսները վարակելու և լսելու համար
- Փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ․ ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. Pegasus-ը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
Լրահոս
Տեսանյութեր





