ԱՄՆ-ը թաքցնում է ուկրաինացի զինվորականների կողմից Բուչայի հրետակոծության մասին տեղեկությունները
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek-ի ամերիկյան գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից գնդակոծությունը կարող էր հանգեցնել Կիևի Բուչա արվարձանում քաղաքացիական զոհերի։ Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«ԱՄՆ-ը միտումնավոր թաքցրել է այն փաստը, որ ռուսական զորքերի դուրսբերումից անմիջապես հետո Ուկրաինայի Զինված ուժերը հրետանային կրակի ենթարկեցին Բուչա քաղաքը: Դա կարող էր հանգեցնել խաղաղ բնակչության կորուստների»,- ասել է Անտոնովը:
Նա ակնհայտ է համարել, որ «Կիևի ռեժիմը փորձում է իր բոլոր վայրագությունների մեղքը բարդել Ռուսաստանի վրա»:
Ավելի վաղ ուկրաինական իշխանություններն ու լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, իբր նկարահանված Կիևի շրջանի Բուչայում, որտեղ մահացածների մարմիններն ընկած են ճանապարհին։ Սոցիալական ցանցերում ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ «դիակները» շարժում էին ձեռքերը և հեռացնում վերջույթները, որպեսզի չընկնեն զինտեխնիկայի անիվների տակ։ Նաև օպերատորի մեքենայի հետևի հայելու մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է «մահացածներից» մեկը ոտքի կանգնում, հենց որ մեքենան անցնում է։
Ռուսական կողմը խնդրել է երկուշաբթի օրը կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Բուչայում ուկրաինացի արմատականների հրեշավոր սադրանքի կապակցությամբ Ռուսաստանը երկուշաբթի՝ ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել»,- գրել է նա սոցցանցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- «Ուկրաինացի պարուհիները». Լոնդոնի պատկերասրահը փոխել է Դեգայի նկարի պարողների ազգությունը
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային
- Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառը Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածներն են
- Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը
- Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ