Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մինչդեռ Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ Երևանն ու Բաքուն արդեն հստակեցրել են երկու երկրների միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հանձնաժողովների կազմը։ ՀՀ ԱԳՆ-ն լռում է՝ ոչ հաստատում է, ոչ էլ մերժում։
Բայրամովը նաև ասում է, որ իրենք մեր հանդեպ բարի են գտնվել ու «30 տարիների օկուպացիայի փոխհատուցում չեն պահանջել»։
Ոչ էլ «պատասխանատվության են կանչելու ռազմական հանցագործություններ կատարած անձանց»։ Սրա մասին էլ Երևանը ոչինչ չի ասել։
Մինչդեռ Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ՝ այնպիսի դրության մեջ են դրել Հայաստանի իշխանություններին, որ Արցախի ինքնավարության նույնիսկ ամենացածր մակարդակն Ադրբեջանի կազմում Երևանի կողմից որպես մեծ ձեռքբերում է ընկալվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Հայաստանի ԱԳՆ-ից զրո արձագանք, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է
- Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ
- Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին
- Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան