Քաղաքական 14:05 24/06/2022 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից․․․

Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են։

Հասարակությունն ապրում է ամենօրյա անկումների, ավելի ճիշտ՝ ինքասպանության, սեփական ինքնությունը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակությունը կորցրել է ինքնամաքրման կարողությունը։

Անդունդով միմյանցից բաժանված երկու իրականությունների մեջ ենք ապրում․ զուգահեռ, չհատվող,  մերժող և կույր։

Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակությանը, երբ անբարո արժեքները գեներացվում, խրախուսվում և գործադրվում է հենց իշխանության կողմից։
Բարոյականության և պետականության մասին գործող իշխանության պատկերացումներն ասես  Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերված լինեն։

Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հյուծված ու փսորած հասարակությանն էլ ավելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու։

Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնությունից, իր գործը սահմանադրությանը հետևելն է, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա, Հանրայինի հարցազրույցում հաստատում է Վ․ Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին հրաժարվում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրյանի պահվածքին։

Պարզվում է, որ այս «լայնախոհ տիեզերախույզը» պատրաստ է ընդդիմության հետ խոսել, եթե ընդդիմությունը քաղաքակիրթ բառապաշարով խոսի․․․

Օ՜՜՜՜՜, ինչպիսի շնորհ․․․ Ու նա մոռացել է կամ պարզապես երեսպաշտությամբ է զբաղված, չհիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշավն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի  վարչապետը։
Լսում ես նրան ու մտածում, բա սրա ականջներում չի զրնգու՞մ ընդամենը մեկ օր առաջ հասարակությանը կաթվածահար արած Ջհանգիրյանի ոսկեղենիկ ինքնախոստովանությունը․․․

Համապետական և համազգային շահով է ուղեկցվում ինքը, հաստատում է Խաչատուրյանը և  երկրորդ վայրկյանին լծվում իշխանական՝ իմ խորը համոզումով ապազգային, կործանարար և դավաճանական ուղեգծին․  արցախահայության իրավունքներ՝ առանց ինքնորոշման իրավունքի։
18-ից հետո ինքնադրսևորման լայն հնարավորություններ են ստեղծվել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան հանուն երկրի․․․ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չհիշելով, որ դեռևս բանտերում են ՏԻՄ ընտրություններին հանուն երկրի շահերի մասնակցած և հաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտված են ընդդիմադիր լինելու համար․․․

Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը, երկրում բռնաբարվում է սահմանադրությունը, իսկ այս ամենը չտեսնելու համար պետք է ընդամենը լինել անդունդի քպ-ի կողմում։ Ինչն, ի դեպ,  ապացուցելու կարիք չուներ․․․

Ու այս ամենի խորապատկերում, հայտնի ձայնագրությունից հետո, երբ ողջ հասարկությունը Ջհանգրիյանի հրաժարականին է սպասում ու նաև այս երկրում ապրել շարունակելու մի փոքր հույս փայփայում, դարձյալ նույն հանրայինի եթերում հայտնվում է վերտուոզ նախկինը, ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտության, ապապետականության ու  անհնարինության   երեսուն րոպենոց մեկնաբանությամբ հանդես գալիս։

Եվ նա հավանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը։

Դժվարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ և հազարավորների նողկանքը․․․
Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին, որովհետև շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետև զեխության, հեշտասիրության, դավաճանության ու ամենաթողության մեջ շնչահեղձ  էր եղել բարոյականությունը։

Վստահաբար հրդեհի և փոթորկի ճիրաններում  կործանված քաղաքաներում ոչ  բոլորն էին մեղսագործ, դավաճան կամ հեշտասեր, բայց նրանք լուռ էին, հաշտված կամ կույր էին ձևանում․․․․

Ես ու ինձ նման հազարավորներ շնչահեղձ ենք լինում, մենք նաև պայքարում ենք հանուն բարոյականության․  չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից․․․»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}