«Հրապարակ». ԱԺ-ն բարդ ընտրության առաջ է կանգնած
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար այնպիսի թեկնածություններ է ներկայացրել, որ ՔՊ-ականների համար հեշտ չի լինելու ընտրություն կատարել, թե իշխանության «սրտի» հատկապես որ դատավորին անցկացնեն։ Իհարկե, որոշողն ուսապարկերը չեն, նրանց կասվի, թե ում ընտրեն, սակայն պետք է հիմնավորեն՝ ինչու սրան և ոչ թե մյուսին։
Թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն է, ով Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր՝ ԲԴԽ դատավոր-անդամի թափուր պաշտոնի համար, սակայն դատավորներն ընտրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր քննել է Ռուբիկ Մխիթարյանը. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և այլոց կալանքի որոշումները տվել է Ռուբիկ Մխիթարյանը: Երկրորդ թեկնածուն Երևանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատավորը, որը չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։
Թեկնածուների մեջ է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Մարաբյանի մեկ այլ որոշման տեքստում նաև արձանագրվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արարքում բացառվում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի առկայությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Վեկտորի փոփոխություն է տեղի ունենում
- «Ժողովուրդ». Ձգձգելով՝ փորձում են փրկել նախկին մարզպետի որդուն
- «Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունում որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է դիզել ԱԽ քարտուղարը
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում
- «Փաստ». Իշխանությունը «վիճելի՞» է համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը
- «Ժողովուրդ». ԱԺ նիստերը թեժ են լինելու
- «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան