«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունում որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել, մասնակցել է նաև նախօրեին մանդատ ստացած Լևոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լևոն Քոչարյանին և նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը և «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։
Մեր աղբյուրն ասաց, որ մինչև վերջ կռվելու են և երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաև բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Բաքուն պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է դիզել ԱԽ քարտուղարը
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում
- «Փաստ». Իշխանությունը «վիճելի՞» է համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը
- «Ժողովուրդ». ԱԺ նիստերը թեժ են լինելու
- «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները