ՀՀ Գլխավոր դատախազը՝ պատգամավորին ու ազատամարտիկներին ծեծելու մասին
Օպերատիվ հետախուզական միջոցառումները, քննչական գործողություններն իրականացվում են պատշաճ ընթացակարգով, հանցագործության փաստով իրականացվում է քննություն: Լրագրողների հեը հանդիպամն ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած անձին բերման ենթարկելու ու բաց թողնելու վերաբերյալ հարցին:
Ինչ բերավերում է հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք պատգամավորի վրա հարձակման դեպքում, Գլխավոր դատախազն ասաց. «Ես որևէ ենթատեքստ չեմ տեսնում: Կա հանցագործության փաստ, դրա կապակցությամբ իրականացվում է քննություն, արդյունքների մասին կհայտնենք մեր դիրքորոշումը»:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ պետական պաշտոնյայի հասցեին ազատ արտահայտվելը կարո՞ղ է մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիմք հանդիսանալ, Գ. Կոստանյանը ասաց, որ որևէ անձի վերաբերյալ՝ կլինի պետական պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, վիրավորական արտահայտություններ անելն անթույլատրելի է, խոսքի ազատությունը չպետք է շփոթել վիրավորանքի և զրպարտության հետ:
«Ինչ վերաբերում է նրան, որ այդ վիրավորանքի պատճատով կամ շարժառիթով ծեծ կամ անձի նկատմամբ բռնություն է գործադրվում, դա արդեն պետք է քննությունը պարզի: Ծեծը քրեական հանցագործություն է, ինչն օրենքով սահմանված կարգով քննության ընթացք է ունենում»: