«Hindustan Times». «Սերն առ Հայաստան»
Հնդկական «Hindustan Times» ամսագրի թղթակից հոդվածագիր Ամրահ Աստաֆն այցելել է Հայաստան և իր այցելության վերաբերյալ հրապարակել է «Սերն առ Հայաստան» խորագիրը կրող հոդված:
«Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, այն ունի իր սեփական լեզուն և այն Խորհրդային միության մի մասն է կազմել: Իմ սերն առ Հայաստան սկսվեց արտասովոր ձևով:
Կեսօրին այցելեցի Մատենադարան: Մեսրոպ Մաշտոցի հսկա արձանը կանգնած է Մատենադարանի դիմաց, ով ստեղծել է հայոց այբուբենը: Նա մեզ ուղջունեց մուտքի առջև:
Հաջորդ առավոտյան այցելեցի Արարատյան դաշտավայր: Ինչ որ մի բան բարձրացավ հորիզոնում, ինչ-որ մեծ և խորհրդավոր մի բան: Եվ ահա այնտեղ բիբլիական Արարատ լեռն է, որի գագաթին ասում են Մեծ ջրհեղեղի ժամանակ հանգրվանել է Նոյի Տապանը:
Այցելեցի Խոր Վիրապ: Եկեղեցու տակ կար խուց, որտեղ Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել էր 13 տարի: Նրա խցում օձեր և մողեսներ են սողացել, և նրան մի կտոր ուտելիք չեն տվել: Երբ նրան խցից դուրս են հանել թագավորին բուժելու համար, թագավորը փոխել է հավատքը և մ.թ.ա 301թ-ին քրիստոնեությունն որպես պետական կրոն է հայտարարել: Այսօր մարդիկ հավատում, են, որ եթե իջնես խուց և երազանք պահես, այն կիրականանա:
Այցելեցինք Նորավանք և տեղեկացա հայտնի ճարտարապետ Մոմիկի մասին: Մոմիկը սիրահարվել է Սյունյաց իշխանի աղջկան և իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկել: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, նա խորամանկ ու նենգ քայլի է դիմել. պատվիրել է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարել է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դարձել իր համար:
Ես սիրահարվել եմ Հայաստանին:
Մենք այցելեցինք Գառնի: Տաճարից ձորը նայելով հասկանում ես, թե որքան հիասքանչ է եղել աշխարհն այն ժամանակ»,-գրել է հոդվածագիր:
Նա նաև նշել է, որ այցելել է Օպերա, Հանրապետության հրապարակ: