Ուրուգվայի նախագահը Հոլոքոստի զոհերի հիշատկման օրը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պետական ռադիոյով և հեռուստատեսությամբ հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ելույթ է ունեցել, որի ժամանակ հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է Prensaarmenia.com կայքը:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Այդ մարդիկ մեր ազգի կարևորագույն մասն են: Մենք չպետք է մոռանանք ցեղասպանության, դեռ ոչ բոլորի կողմից ճանաչված Հայոց ցեղասպանության մասին: Ուրուգվայը հարգում և իր համերաշխությունն է հայտնում այդ մարդկանց»,-ասել է Մուխիկան:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուրուգվայի նախագահը հանդիպում էր ունցել Ուրուգվայի հայ համայնքի անդամների հետ: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությամբ անցկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկները:
Նշենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: