Լուրջ քաղաքական գործիչ է, բայց թիմ չունի. ԱԺ նախագահը Ռոբերտ Քոչարյանի մասին
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին լուրջ քաղաքական գործիչ է, բայց այս պահին թիմ չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Քոչարյանը ունի՞ այն ուժը, որը կկարողանա տապալել Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն:
Մյուս հարցին, թե Քոչարյանից վտանգ զգո՞ւմ է Հանրապետական կուսակցությունը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Հայը հայից վտանգ երբեք չի տեսնում»:
Սահակյանի պնդմամբ, ՀՀԿ-ի համար բոլոր քննադատություններն ընդունելի են, քանի որ դրանք հետագա ռազմավարություն մշակելու առիթ են դառնում նաև:
«Ինչքան քննադատություն լինի, այնքան ավելի, կարծում եմ, դիրքերը կուժեղանան քաղաքական այն ուժի, որը մեծամասնություն է կազմում», -հայտարարեց ԱԺ նախագահը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը շտապողական տեքստ էր. Գալուստ Սահակյան
Համոզված եմ, որ 1 տարի հետո կփարատվեն հանրապետության 2-րդ նախագահի մտահոգությունները. Բաղդասարյան
«Ե՞րբ է ստեղծվել այդ արատավոր համակարգը». Շարմազանովը հարցեր ունի Քոչարյանին
Միակուսակցական ժամանակներն արդեն անցել են. ՀՅԴ-ն արձագանքում է Քոչարյանին