Հառլեմ Դեզիրի կոչը. Արագ կնքել ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնից:
«Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը»,- նշված է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղարի հայտարարության մեջ:
Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում:
Նախորդող հրապարակումներ՝
Նալբանդյան. Կարևորում ենք Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը
ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչև տարեվերջ