Լեհաստանում առաջարկում են դատել «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար
Լեհաստանի արդարադատության նախարարությունը օրինագիծ է պատրաստել, ըստ որի «լեհական համակենտրոնացման ճամբար» և այս կարգի այլ արտահայտություններ արժանանալու են վարչական և քրեական պատժի՝ մինչև 5 տարի ժամկետով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Բավական է Լեհաստանին սարքել հոլոքոստի մեղավոր»,-ասել է երկրի արդարադատության փոխնախարարը:
Ըստ օրինագծի, 5 տարվա ազատազրկում սպառնում է նրան, ով «հրապարակայնորեն լեհ ժողովրդին ու Լեհաստանին կվերագրի Երրորդ ռեյխի հանցագործություններին մասնակցելը կամ կազմակերպելը: