Մետաքսի ճանապարհով առաջին բեռնատար գնացքը Չինաստանից մուտք է գործել Իրան
«Չինաստանից առաջին բեռնատար գնացքը մուտք է գործել Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի երկաթգծի կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Փուր Սեյյեդ Աղային, ողջունելով Չինաստանից առաջին բեռնատար գնացքի մուտքն Իրան, հավելել է. «Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում դա չափազանց կարևոր է: 12 վագոն ունեցող այս գնացքը, 14 օր շարունակ Չինաստանից 10 հազար 399 կմ անցնելով Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքներով, մուտք է գործել Իրան»:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 3-ին տեղի էր ունեցել Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգծի բացման պաշտոնական արարողությունը: Սույն երկաթգծի շահագործմամբ Կենտրոնական Ասիան Իրանի տարածքով կմիանա Պարսից ծոցին, բացի այդ՝ Չինաստանը Արևմտյան Եվրոպային կապող ցամաքային ճանապարհը շուրջ 10 հազար կիլոմետրով կնվազի: