Ֆեյք Լավրովին հիշատակած Euronews-ի լրագրողը նկատողություն է ստացել
Euronews-ի լրագրողը, որն իր նյութում հիշատակել էր Twitter-ում որպես «ֆեյք» հանդես եկող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, նկատողություն է ստացել: Այդ մասին տեղեկացնում է «Говорит Москва»-ն` վկայակոչելով հեռուստաընկերության դիտորդական խմբի փոխնախագահ Պյոտր Ֆյոդորովին:
«Լրագրողուհին, ինչպես ինձ բացատրել է գլխավոր խմբագիրը, ուղղակի այնքան մեծահասակ է, որ չի համակերպվել նման իրավիճակներին և չի մտածել, թե կարող է համացանցում կեղծ հաղորդագրություններ տարածվեն: Նա ոչ մի վատ մտադրություն չի ունեցել:
Նրան ուղղակի ասել են, որ լինի առավել ուշադիր և պատրաստ, որ համցանցում կեղծ ինֆորմացիա և լուսանկար տարածելը սովորական է երևույթ է դարձել»,-ասել է Ֆյոդորովը:
Լրագրողը, նրա խոսքով, չի հեռացվել աշխատանքից:
Ըստ աղբյուրի, ավելի վաղ Լավրովի թվիթերյան հաշվի սքրինշոթը` իտալական Վենետո շրջանի կողմից Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու մասին, տեղադրվել է հրապարակման մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը թվիթերում հաշիվ չունի: