Ջրհեղեղի պատճառով Օլիմպիական կրակը տեղափոխել են այլ քաղաք
Ռիոյում 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի կրակի տեղափոխության ժամանակ Բրազիլիայի Օլինդե քաղաքում խնդիրներ են առաջացել: Տեղի քաղաքապետարանը ջրհեղեղի պատճառով հետաձգել է փոխանցավազքը:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, տեղի ինքնակառավարման մարմինները ներողություն են խնդրել, որ ստիպված են զերծ մնալ նման կարևոր իրադարձությունից, սակայն առաջնահերթ են համարել ջրհեղեղից տուժած քաղաքացիներին օգնելը:
Արդյունքում` Օլինդեում նախատեսված էստաֆետի փոխանցման փուլը տեղափոխվել է Ռեսիֆի քաղաք:
Հիշեցնենք, որ Օլիմպիական կրակն իր շրջագայությունը սկսել է մայիսի 3-ից: Օգոստոսի 5-ին այն կհասնի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտ, որտեղ տեղի կունենա խաղերի բացման արարողությունը: