Արցախի նախագահը հանդիպել է Չարենցավանում ապրող թալիշցիների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի և Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը Մատաղիս-Թալիշ հատվածում այցելել է առաջնագծի տարբեր դիրքեր
- Թալիշն այսօր. Բնակիչները հույս ունեն տուն վերադառնալ
- Կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ուզում են վերադառնալ. Դավիթ Բաբայան
- Արցախի նախագահը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ
- Հիմա Թալիշում անվտանգ է. Սեյրան Օհանյան
- «La Stampa». Ճանապարհները դեպի Թալիշ ու Մարտակերտ իրավիճակի ամենաադեկվատ պատկերներն են
- «Osservatorio Balcani e Caucaso». Թալիշն ապրիլյան իրադարձությունների թեժ կետն էր
- Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները. Արցախի վարչապետ