Քաղաքական 12:00 30/06/2016

Ձախողված մեծ որոշումները մնու՞մ են մեծ. Brexit-ի օրինակը

1191թ. դեկտեմբերին, երրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասրտի զորքերը երկար մարտերից հետո հասան Երուսաղեմի մատույցներ։ Ընդամենը 20կմ էր բաժանում խաչակիրներին սուրբ քաղաքից։ Բոլոր նախապայմանները կային, որ եվրոպացիները կհաղթեին և կվերագրավեին Երուսաղեմը։ Սակայն Ռիչարդը, ելնելով ինչ-ինչ պատճառներից,  որոշեց չհարձակվել և բանակցություններ սկսել Սալադինի հետ։

Այս քայլը շատերը գնահատում են մեծ որոշում, բայց կան պատմաբաններ, որ պնդում են՝ դա ճակատագրական սխալ որոշում էր։ Այստեղ խոհական հարց է առաջանում, արդյոք մեծ որոշումները, որոնք պարզվում են, որ սխալ էին, շարունակում են մնալ մեծ, թե ինչ-որ պահից դրանք պետք է «աստիճանազրկվեն» և կոչվեն պարզապես շարքային որոշումներ։

Նման օրինակներ պատմության մեջ շատ կան։ Կանգ առանք այս դրվագին, քանի որ այսօր եվրոպական մայրցամաքում և թերևս աշխարհում համար մեկ քննարկվող թեմաներից է Մեծ Բրիտանիան՝ Եվրոպական Միությունից դուրս գալու իր որոշմամբ։

Համաձայնեք, մեծ որոշում էր, որ այս անգամ ընդունել է Մեծ Բրիտանիայի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Բայց որքանո՞վ էր ճիշտ։ Երկարաժամկետ, պատմական կտրվածքով որևէ վերջնական պատասխան չենք կարող ունենալ։ Սակայն այսօր կարծիքները կիսվել են։ Մինչ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար, Brexit-ի առաջամարտիկ Նայջել Ֆարաջը ցնծությամբ նշում է, որ պատմական որոշում է կայացվել, որ ԵՄ-ն դադարել է գործելուց և դրանից առաջինը դուրս գալու պատիվը Բրիտանիային էր, բրիտանական կառավարող վերնախավում իսկական քաոս է տիրում։

Վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն իսկ հայտարարել է այս տարվա հոկտեմբերին պաշտոնից հրաժարվելու մասին։ Թեև հունիսի 28-ին ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը պարտվեց սեփական խմբակցության շրջանակներում անցկացված վստահության քվեարկությունում, սակայն հրաժարվում է հրաժարական տալ։

Միաժամանակ Brexit-ին դեմ քվեարկած Շոտլանդիայի առաջին նախարարը ինտենսիվ հանդիպումներ է անցկացնում՝ փորձելով ելք գտնել Շոտլանդիան ԵՄ կազմում պահելու համար, ինչին միանշանակ  դեմ է արտահայտվել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, բնականաբար, վախենալով, որ Շոտլանդիայի՝ ԵՄ-ի կազմում մնալը, որ կարող է ավարտվել նաև անկախության հռչակմամբ, կարող է նախադեպ լինել Իսպանիայի անջատողական շրջանների և հատկապես Կատալոնիայի համար։

ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ պետությունների առաջնորդների շրջանում ևս միկարծություն չկա՝ ինչպես վարվել Բրիտանիայի հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Յունկերը հանրաքվեի հաջորդ օրը հանդես եկավ կոչով ուղղված Մեծ Բրիտանիային՝ արագացնել ԵՄ-ից դուրս գալու պրոցեսը։ Այս ուղղությունն են պաշտպանում նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։ Այնինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առավել հանգիստ դիրքերից հանդես եկավ։ Հունիսի 28-29-ին ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում էին խնդիրը՝ առանց Բրիտանիայի վարչապետի մասնակցության։

Գլուխկոտրուկն իրոք դյուրին չէ։ Երկար քննարկումներ կպահանջվեն մինչև լուծում գտնելը։ Փաստն այն է, որ միացյալ Եվրոպայի գաղափարը լուրջ հարված է ստացել։ Ճիշտ է, Բրիտանիան երբեք աչքի չի ընկել միասնական Եվրոպայի քարոզողների շարքում, բայց նրա դուրս գալը ԵՄ կազմից էապես կազդի, ի թիվս այլի, նաև Եվրոպական Միության արտաքին գրավչության վրա։

ԵՄ արտաքին քաղաքական կարևորագույն և հաջողված գործիքներից է եղել ընդլայնումը, որի արդյունքում հին մայրցամաքում հաստատվեց երկարատև խաղաղություն և բարեկեցություն։

Եվրոպական գրավչությունն է ընկած ԵՄ «փափուկ ուժի» (soft power) հիմքում, որը վերջին տարիներին հաջողությամբ կարողանում էր մրցել ավանդական «կոշտ ուժի» (hard power) խաղացողների հետ։ Փորձենք լավատես լինել, որ սա «հերթական» ճգնաժամն է ԵՄ-ում, որը կկարողանա դրանից դուրս գալ առանց մեծ ցնցումների, որոնց ազդեցությունը զգալի կլինի նաև մեր տարածաշրջանում։

Ակնարկն ավարտեմ խաչակիրների վերաբերյալ «Երկնային արքայություն» ֆիլմից մի մեջբերումով, երբ հերոսը Սալադինին հարցնում է «Ի՞նչ արժի Երուսաղեմը», վերջինս պատասխանում է՝ «Ոչինչ», ապա ավելացնում՝ «Ամեն ինչ»։ Նման վիճակում է հայտնվել Մեծ Բրիտանիան, որտեղ Եվրոպական Միությանը «Ոչ» ասելուց հետո կարծես նոր հասկանում են նրա արժեքը։ 

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}