Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլեթ Չավուշօղլուն այցելել է Իրան,- հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն այսօր Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկել է երկկող հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
«ՖԱՐՍ»-ի փոխանցմամբ՝ Զարիֆի և Չավուշօղլուի հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի անվտանգության նախարարը:
Մինչ Զարիֆի հետ հանդիպումը՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երկրորդ այցն է կատարում Իրան: