Հասարակություն 18:46 28/11/2016 Հայաստան

Սիլվա Ադամյան. Կրծողների թվի աճը պայմանավորված է թռչունների թվի կտրուկ նվազեցմամբ

Այս տարի կրծողները լուրջ վնաս են հասցրել գյուղատնտեսներին: Ավելի վաղ աճարի արտադրությամբ զբաղվող Հարություն Մնացականյանը Panorama.am-ին հայտնել էր, որ   մոտ 30 մլն դրամի վնաս է կրել: Օրգանական  սննդամթերքի արտադրության սերտիֆիկատ ունեցող ֆերմերը չէր կարող նրանց դեմն առնել թունաքիմիկատների միջոցով: Չի հիշում՝ անոմալ նման երևույթ մեկ էլ երբ է  եղել:

Բնապահպան Սիլվա Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում կրծողների՝  նման տեմպով աճն ահազանգ որակեց, իրավիճակը պայմանավորեց հանրապետությունում գիշատիչ թռչունների թվի խիստ նվազումով ու կրծողների դեմ իրականացվող ոչ պատշաճ պայքարով:

«Խորհրդային տարիների համեմատ հիմա կրծողների դեմ պայքարը քչացել է, գյուղատնտեսական խոշոր տեխնիկայի օգտագործումն էլ քչացել է, ինչը ևս նպաստում է  մկների ավելացմանը»,-ասաց նա:

Թռչնաբանը նկատեց, որ վերջին անգամ հրապարակված Կարմիր գրքում  թռչունների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի: Կրծողների դեմն առնելու համար անհրաժեշտ է ցանքատարածություններին հարակից տարածքներ ներգրավել կրծողներով սնվող գիշատիչ թռչուններին:

«Դրանք արծիվների, բազեների մի քանի տեսակներն են: Պետք է այդ տարածքներում տեղադրվեն թռչնաբներ, կերակրամաներ, թռչունների կենսակերպի բարելավման ուղղությամբ քայլեր արվեն: Այն տարածքները, լանդշաֆտները, որտեղ գիշատեչ թռչունները բնադրում են, խիստ խախտված են, խաթարված»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքում, այդ գործում մեծ վնաս է հասցնում հանքերի ոչ ճիշտ շահագործումը:

«Գլոբալ կլիմայական փոփոխությունները ողջ աշխարհում են, դրա դեմ հզոր պետությունները կոնստրուկտիվ միջոցառումներ են իրականացնում, Հայաստանն էլ ներգրաված է այդ գործում: Սակայն այսօր այդ գլոբալ փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի վրա դեռ չկա»,-ասաց նա:

Սիլվա Ադամյանի խոսքով, իրենք հետազոտություններ են իրականացրել մի քանի հանքավայրերի  գործարկման հնարավոր հետևանքների վերաբերյալ:
«Օրինակ, Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում մենք կկորցնենք մեծ քանակությամբ գիշատիչ թռչուններ, քանի որ փոխվելու է կերակրաբազան, շրջակա միջավայրը: Երբ շահագործվում էր Թեղուտի հանքավայրը, մենք հետազոտություն էինք իրականացրել՝ պարզելու, թե 50 տարվա ընացքում ինչ փոփոխություն կկրի թռչնաշխարհը: Կորուստը հասնում էր տասնյակ հազարների»,-ասաց Ադամյանը:

Նա նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է և նման «շռայլություն» չի կարող թույլ տալ:
«Մենք չենք ասում, որ հանքարդյունաբերությունը Հայաստանին պետք չէ, բայց այն առաջադեմ որակները, որ գոյություն ունեն աշխարհում, ցավոք սրտի, չեն կիրառվում: Դրա համար ունենք այն, ինչ ունենք»,-նշեց նա:

Հարցին, թե ուրիշ ինչ հետևանքների կարող է հանգեցնել թռչունների թվի կրճատումը, Ադամյանը հիշեց 205-2006 թվականին առաջ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցած միջադեպը: Գյուղացիները պատմել էին, որ գյուղի ծառերին մեծ թվով վարդագույն սարյակներ են իջել, բերքն ուտում են: Գիտնականները գնացել էին, իրենց աչքով տեսել, լուսանկարել, գյուղացիներին հորդորել են սարյակներին ձեռք չտալ, որոշ ժամանակ անց նրանք կհեռանան: Սակայն բերքը փչացնող սարյակներին բնակիչները չեն ներել, ոմանք պարսատիկներով, ոմանք հրացաններով վերացրել են թռչունների մեծ մասին:
«Վարդագույն սարյակները պայքարում են եգիպտական ու իտալական մորեխների դեմ: Նրանք դեռ Հին Հայաստանում կոչվում էին սուրբ թռչուններ: Մարդիկ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ այդ թռչունները գային իրենց բաղերը»,-ասաց Ադամյանը:

2007-2008 թվականին թռչնաբաներն Արագածոտնի մարզից ահազանգ են ստանում՝ երաշտ է:

«Հենց Ուջանի շրջակայքում մեծ քանակությամբ եգիպտական ու իտալական մորեխներ այնպես էին վրա տվել բերքի վրա, որ չէին կարողանում հախից գալ: Հետևություններ է պետք անել, հասկանո՞ւմ եք»,-ասաց նա:

Ադամյանի խոսքով, պետք են գիտական լուրջ հետազոտություններ, որոնց արդյունքները, հնարավոր ռիսկերը պետք է դրվեն պետական քաղաքականության հիմքում:

«Հակառակ դեպքում լուրջ արդյունքներ չեն լինի, իրավիճակը կմնա նույնը»,-ասաց Ս. Ադամյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}