Երկրորդ փուլի ժամանակ քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է «Մաթեմատիկա» առարկայից
Հանրապետությունում ընթանում է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլը։ Այսօր լրացուցիչ փուլով դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիա» առարկայից։ Այն, ի դեպ, ամենաշատ հայտ ունեցող առարկան է այս փուլի համար՝ 371:
Մինչ այս դիմորդները քննություն են հանձնել «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզուներ», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։
ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնել 323 դիմորդ, միջին միավորը կազմել է 9.9, 20 ստացել է մեկ դիմորդ, անբավարար՝ 38,4:
43 դիմորդ մասնակցել է «Ռուսաց լեզվի» միասնականի երկրորդ փուլին, միջին միավորը կամզել է 9.1, 20 ստացող չի եղել, անբավարար է ստացել 44, 2 տոկոսը:
«Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնել 144 դիմորդ, որոնցից 53.5 տոկոսը անբավարար են ստացել, 20 հավաքել է երեք հոգի, իսկ միջին միավորը եղել է 8.8։
142 մասնակից եղել է «Կենսաբանության» քննությանը, որոնցից երեք հոգի հավաքել է 20 միավոր։ Առաջկայի միջին միավորը կազմել 10.5, անբավարար է ստացել 34.5 տոկոսը։
«Աշխարհագրությանը» մասնակցել է 17 դիմորդ, որոնց 35.3 տոկոսը անբավարար է ստացել, 20 միավոր հավաքող նույնպես չի եղել, միջին միավորը՝ 8.8։
Երկրորդ փուլով անգրելեն լեզվից քննություն է հանձնել 266 դիմորդ, միջին միավորը եղել է 11.9, անբավարար է ստացել դիմորդների 22.9 տոկոսը, 20 ստացողները եղել են 12 հոգի։
ԳԹԿ-ից տեղեկացանք նաև, որ այս փուլում «Համաշխարհային պատմություն» առարկայից քննություն է հանձնել 2 դիմորդ, գերմաներեն լեզվից՝ 6, իսպաներենից` 2, ֆրանսերենից, իտալերենից 1-ական:
Վաղը «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով կավարտվեն միասնական քննությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսերենի միասնականից 20 է ստացել ընդամենը 4 դիմորդ
- Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ
- Վերջին միասնականը վաղը՝ «Ռուսաց լեզվից»
- «Մաթեմատիկա»-ից 20 միավոր է ստացել 40 դիմորդ
- Անգլերենի միասնականից անբավարար է ստացել քննություն հանձնողների 8 տոկոսը
- 25 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկայի» միասնական քննություն
- Ֆիզիկայի միասնականից 20 միավոր է ստացել 28 դիմորդ
- 4357 դիմորդ վաղը քննություն կհանձնի օտար լեզուներից
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնականից անբավարար է ստացել դիմորդների 9 տոկոսը
- «Ֆիզիկա» առարկայի միասնականից վաղը քննություն կհանձնի 1609 դիմորդ
- «Ավելի շատ մտածեք, թե ինչպես եք հետո լավ սովորելու»
- «Կենսաբանություն» առարկայի միասնականից կտրվել է 150 դիմորդ
- Նախօրեի միասնական քննության վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել. ԳԹԿ
- Վաղը դիմորդները միասնական քննություն կհանձնեն
- Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան