Խորը էտից հետո՝ ջրել դույլերով
Երևանում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չկան, պարզապես շոգերով և ջրի բացթողնման ծավալների մեծացմամբ պայմանավորված՝ խողովակներում ճնշման անկում է նկատվում,- Panorama.am-ի թղթակցին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը՝ անդրադառնալով Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի կոչին՝ դույլերով ջրել շենքերի հարակից պուրակների և ճանապարհների վրայի ծառերը, քանի որ դրանք չորանում են։
«Ոռոգման երկհերթ գրաֆիկի ենք անցել։ Ջրի ճնշումը որքան հերիքում է, այնքան էլ ոռոգում ենք, բայց շոգ եղանակով պայմանավորված՝ խողովակներում ճնշումն իջել է։ Ջրի ծավալներն ենք ավելացնում, ջրցան մեքենաներ ենք գործի դնում, որպեսզի հրդեհավտանգ իրավիճակներից խուսափենք։
Յուրաքանչյուր հեկտարին ամռան ամիսներին նորմնայով տրվում է մինչև 8 հազար խ/մ ջուր, բայց աննախադեպ շոգի պայմաններում մենք այդ նորման վաղուց անցել ենք։ Յուրաքանչյուր հեկտարի ոռոգման համար այժմ օգտագործում ենք 10-12 հազար խ/մ ջուր»,- հավաստիացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյնա իր գրառման մեջ Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգել էր. «Ոուզում եմ առաջարկել հետևյալը. եթե առաջիկա շոգ օրերի ընթացքում յուրաքանչյուրս մեր տան, բնակարանի մոտի ծառերի արմատներին մեկ դույլ ջուր լցնենք, բոլոր ծառերը առոք-փառոք կանցկացնեն այս շոգ ամառը, ոչ մի ծառի կորուստ չենք ունենա: Մի՛ անտեսեք այս կոչս, առավելագույնս ՏԱՐԱԾԵ՛Ք, մարդկանց ներգրավե՛ք»:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր պողոտայի այգում ծառ են արմատախիլ անում
- Հայաստանի համար որքան էլ ծառ տնկենք, քիչ է. Մարտուն Մաթևոսյան
- Ահազանգ. խորը էտ է կատարվել, ինչը թուլացնում է ծառերը (Լուսանկար)