Կրասնոյարսկցի մանկապիղծին տնից հանելու համար սղոցել են դուռը
Չարագործը ձերբակալվել է երեկ, երբ թաքնվում էր Կրասնոյարսկի շրջաններից մեկում ապրող իր եղբոր տանը: ՌԴ ներքին գործերի աշխատակիցները հանցագործին հանելու համար ստիպված սղոցել են դուռը և հրապարակել տեսանյութը: «Լայֆ.ռու»-ի հաղորդմամբ՝ ձերբակալման մասին լուրը հայտնի է դարձել այսօր:
40-ամյա կրասնոյարկցին մեղադրվում է 14 անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ: Նա իր զոհերին ընտրում էր վարժարանների ու տեխնիկումների սովորողների մեջ, իր ավտոմեքենայով մոտենում նրանց տների մուտքերին և առաջարկում փողի դիմաց բնակարան կամ օֆիս մաքրել: Միամիտ հավատացողներին տանում էր տուն, բռնանում, ապա ազատ արձակում: