Կառավարությունը մերժեց «Ելք»-ի առաջարկը
ՀՀ կառավարություն այսօրվա նիստում մերժեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկությունը:
Oրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:
«Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը»,- նշված է հիմնավորման մեջ: