Իրավունք 12:26 09/07/2018 Հայաստան

Արա Զոհրաբյան. Այս գործելաոճը, եթե չփոխվի, որոշ ժամանակ հետո դժգոհության մեծ ալիք է բարձրացնելու

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն օրեր առաջ մտահոգություններ էր հայտնել այլակարծության նկատմամբ անհանդուժողականության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ դատավորների վրա հնարավոր ազդեցության, ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքի միջամտության,  ու այլնի վերաբերյալ:

Որո՞նք ՓՊ նախագահի մտահոգությունների պատճառները, այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արա Զոհրաբյանի հետ:

Հարց-Պարոն Զոհրաբյան, Դուք մտահոգություն եք հայտնել անձանց տնտեսական գործունեության և սեփականության իրավունքի միջամտության կապակցությամբ: Ո՞ր դեպքերի մասին է խոսքը: Կա՞ն բողոքներ: Այս առումով հնարավո՞ր է համագործակցեղ ՄԻՊ-ի հետ:
Պատասխան-Անձանց սեփականության իրավունքին պետությունը կարող է միջամտել, սակայն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում, հիմքերով և կարգով: Մտահոգությունս վերաբերում էր այդ գործընթացին զուգահեռ լուսաբանումներին: Եթե լուսաբանվում է այս կամ այն տարածք մուտք գործելը դիմակավորված և զինված ծառայողների կողմից, ապա լավ կլիներ որպեսզի լուսաբանվեր նաև թե ինչ առիթի և հիմքի առկայությամբ է քրեական գործ հարուցվել և ինչն է հիմք հանդիսացել այս դատավարական գործողությունն իրականացնելու համար: Հակառակ դեպքում, քաղաքացիների մոտ կարող է անպաշտպան լինելու զգացում առաջանալ: Փաստաբաններից այս առումով մտահոգություններ լսել եմ, իսկ ՄԻՊ-ի հետ, բնականաբար, ինչպես փաստաբանները, այնպես էլ քաղաքացիները նման դեպքերում կարող են համագործակցել:


Հարց-Ինչքանո՞վ է համապատասխանում օրենքին ԱԱԾ, ոստիկանության գործողությունների ընթացքի լուսաբանումը:
Պատասխան- ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են թափանցիկ աշխատելու քաղաքականություն իրականացնել, ինչը ողջունելի է: Բայց պետք է նկատի ունենալ անմեղության կանխավարկածի պահպանման անհրաժեշտությունը: Իզուր չէ, որ մարդը մեղավոր է ճանաչվում միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հասկանում եմ, որ որոշ դեպքեր բոլորիս զգացմունքների վրա ազդում են, բայց միևնույն է այդ հարցերում պետք է գոնե իրավապահ և դատական մարմինները պրոֆեսիոնալ սահմանը չանցնեն: Ի դեպ, չմոռանանք, որ իրավապահ մարմիններում բոլոր աշխատողները չեն փոխվել: Վստահ եմ, որ մի մասի մոտ գործում է այս մոտեցումը՝ ծառայել ենք նախորդ իշխանություններին և նույն կերպ կծառայենք նոր իշխանություններին: Որպես օրինակ, վերջերս փաստաբանները բողոքում էին, որ ՀՔԾ-ում քննվող գործերից մեկով, ոստիկանները համատարած բերման էին ենթարկում վկաներին, որոնց նույնիսկ չէին ծանուցել, իսկ ՀՔԾ քննիչն էլ վկաներին քննում էր ոստիկանության բաժանմունքում: Կամ նույն քրեական գործով այլ քաղաքացիներին համատարած մեքենաներով ոստիկանները «հրավիրում էին» բաժանմունք: Այս գործելաոճը, եթե չփոխվի,  բնականաբար որոշ ժամանակ հետո դժգոհության մեծ ալիք է բարձրացնելու:

Հարց-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցներից մեկին «հակապետական» գործունեության մեղադրանքից հետո, հիմա արշավ է սկսել մեկ այլ ԶԼՄ-ի նկատմամբ: Սա այլակարծությանը , խոսքի ազատությանը սպառնացող վտանգ չէ՞, որը պետք է լինի իշխանության անելիքը:
Պատասխան-Նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքացին, երբ խնդիր էր ունենում, պետական մարմինների հետ իր պաշտպանությունն ակնկալում էր քաղաքական ընդդիմությունից և այն ժամանակ «հակապետական» գործունեություն իրականացնող լրատվամիջոցներից: Ուժեղ ընդդիմության և անվախ ու անկախ լրատվամիջոցների գոյության պայմաններում կարող է մեր պետությունը արագ զարգանալ: Կարծում եմ՝ իշխանությունը պետք է խրախուսի այլակարծությունը:


Հարց- Պարոն Զոհրաբյան, դուք ասում եք. «Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները»: Բանն այն է, որ փաստաբանները ու լրագրողները եղել են, ու ցավոք՝ կլինեն այդ թիրախում, ավելի ագրեսիվ կամ քիչ, քանի որ իրենց աշխատանքի բնույթով ներկայացնում են տարբեր կողմեր՝ հասարակության կողմից ցանկալի, կամ անցանկալի: Ավելի  մտահոգության է արժանի դատական համակարգի անկախության հարցը, քանի որ այն խնդիրները, որ Դուք վեր եք հանել, ի վերջո լուծվելու են դատական համակարգում: Արդյո՞ք Ձեր գնահատմամբ դատական համակարգը այսօր ազատ է «ժողորվրդահաճ» կամ «ժողովրդավախ» լինելուց:
Պատասխան-Լրագրողները և փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեության ժամանակ հաճախ են դարձել թիրախ, ոչ միայն քաղաքացիների կողմից, այլ նաև՝ պետական մարմինների: Այդ անընդունելի գործելաոճը ներկա պահին առավել վտանգավոր է դարձել այն պարզ պատճառով, որ չկա իշխանությանը «կաշկանդող» երկրորդ բևեռ: Նախկինում իշխանությանը կաշկանդում էր ողջ հասարակությունը: Այսօր հասարակությունը օժանդակում է իշխանությանը, իսկ ընդդիմության բացակայության պարագայում, բոլորը կարող են հայտնվել թիրախում, այդ թվում՝ նաև դատական համակարգը: Վստահ եմ, որ սա ժամանակավոր վիճակ է և ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}