Մենք նպատակ ենք հետապնդում Սահմանադրության մեջ ընդլայնել սոցիումի, ժողովրդի իրավունքը. Վարդան Այվազյան
«Այսօր ունենք խորհրդարանական մեծամասնություն, որը, չգիտակցելով պետականության գաղափարը, բոլոր ջանքերը չի գործադրում՝ պահպանելու իր պատգամավորական մանդատը և ունենք վարչապետ, որը խորհրդարանում մեծամասնություն չունի»,-Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի` այսօր տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
«Ամենևին պատահական չէ, որ մենք դարձանք քրիստոնեաժողովրդավարական արժեհամակարգը կրող ուժ: Արժեհամակարգը պետք է ամրագրվի իրավունքով: Մենք նպատակ ենք հետապնդում Սահմանադրության մեջ ընդլայնել սոցիումի, ժողովրդի իրավունքը, ապահովել այնպիսի պետություն, ուր ոչ թե ժողովուրդը կլինի պետութան ծառան, այլ պետությունը՝ ժողովրդի: Պետք է հիմքերի հիմքում դրվի պատասխանատվության խնդիրը»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը շեշտեց, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն ազգային անվտանգությունն է: Բացի այդ, բանախոսը շեշտեց, որ պետությունն իրենից պետք է ներկայացնի մի համակարգ, երբ խնդիրները մուտք են գործում այդ համակարգից դուրս են գալիս լուծված:
Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսկացության անդամ Մարիամ Մանուկյանն էլ ներկայացրեց քաղաքական ուժի ռազմավարական ուղղությունները: «Մեր որդեգրած ռազմավարությունը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է: Անվիճելի է քաղաքացիների վստահության անկումը պետքական կառավարման համակարգի նկատմամբ: Երկրի կառավարման համակարգերի արդիականացման աշխատանքները միտված են լինելու պետությա արդյունավետության աճին: Մեր որդեգրած ռազմավարությունն է նաև Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ռազմավարական հայեցակարգի մշակումը»,- ասաց նա:
Կուսակցության անդամ, տնտեսագետ Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրեց նորաստեղծ քաղաքական ուժի տնտեսական կոնցեպտը՝ շեշտելով, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է, որ ներդրվի սոցիալ-շուկայական տնտեսակարգ: «ՀՀ քաղաքացիների սոցիալական պատասխանատության աստիճանը պետք է բարձրացվի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր կուսակցության գործուենությունը՝ հայաստանակենտրոն. Լևոն Շիրինյան
- Քաղաքագետ Շիրինյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել