Աշխարհի հազարերորդ լեզվով է թարգմանվել Աստվածաշունչը
Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում է կելիկո ժողովուրդը։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Сhristian Post ամերիկյան հրատարակչությունը։
Հաղորդվում է, որ կելիկո լեզվով Նոր կտակարանի օծման արարողությունը կայացել է փախստականների Բիդի-բիդի ճամբարում, որն աշխարհում փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն է, այսօր այնտեղ ապրում է ավելի քան քառորդ միլիոն մարդ։
«Հենց այդ խորը հավաք ունեցող մարդկանց համար էլ արվել է թարգմանությունը»,- հայտնել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:
Միաժամանակ նա նշել է, որ հազար լեզվով, որով թարգմանվել է Աստվածաշունչը, աշխարհում գոյություն ունեցող լեզուների միայն տասներորդ մասն է։ Ռ. Հարսմանի խոսքով, այսօր շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզվով, մեծ մասը մոտ են ավարտին, բայց դեռ մնում է 1600 լեզու, որոնցով թարգմանությունը դեռ չի էլ սկսվել։
Սուրբ Գրության թարգմանությունն աշխարհի բոլոր լեզուներով նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը: