ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծը
Այսօր ՀՀԿ խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին: ՀՀԿ կայքից տեղեկանում ենք, որ խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը:
Որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:
Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում:
ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը:
Նախագծում ներկայացված է՝ « 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատական», «Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն», ներկայացված է ՀՀԿ սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները, առաջիկա անելիքները և ՀՀԿ խորհրդի որոշումը։
ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Հերմինե Նաղդալյանն ու Կարեն Ավագյանը կորցրել են իրենց պաշտոնները
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
- ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- Ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի ամենահիմնական հավակնորդն է. Շարմազանով