Իրավունք 12:50 21/03/2019 Հայաստան

Սաթիկ Սեյրանյան. Ստիպված եմ բարձրաձայնել, որովհետև այլ ելք չկա

«Միության նախագահի պաշտոնը ստանձնելիս պատկերացնում էի, թե ինձ ինչեր են սպասվում, սակայն չէի մտածում, որ վիճակն այդքան վատ է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով, պաշտոնավորումից ի վեր ինքն ավելի շատ զբաղված է տեխնիկական, վարչական, իրավական, վերանորոգման հարցերով։ Հերթը բուն գործունեությանը չի հասնում։

Նախորդ ամիսներին միության շենքում տարածքներ վարձակալած տնտեսվարողների հետ բանակցություններն արդյունք չեն տվել։

«Ինձ ճիշտ հասկացեք, բարոյական առումով այս ամենի մասին բարձրաձայնելն ինձ համար դժվար է։ Բայց ստիպված եմ բարձրաձայնել, որովհետև այլ ելք չկա»,-ասաց նա։

Բանախոսը հայտարարեց, իրենք բացահայտել են, որ տարածքների զգալի մասն այլևս միությանը չեն պատկանում, ժամանակին կնքվել են «ստրկատիրական, նվաստացուցիչ» պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը մեզ շատ բարդ ճանապարհ է խոստանում։

Նա մանրամասնեց,  միության շենքը գտնվում է Երևանի կենտրոնում, Պուշկին 3 ա հասցեում՝ կոմերցիոն առումով բավականին լավ տեղում։

«Շենքում կան վարձակալներ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, Հելսինկյանը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «ավագանրդ Քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Հարությունյան Ա/Ձ-ն է նաև այնտեղ գործունեություն ծավալում»,-ասաց նա։

Սեյրանը հիշեցրեց, օրեր առաջ քաղաքապետարանը բարձրաձայնում էր, թե օպերային հարակից տարածքներն ինչ էժան ու «նվաստացուցիչ» պայմաններով են տրվել վարձակալության, ապա հայտարարեց՝ Հայաստանի ժուռնալիտների միությունում ավելի վատ վիճակ է։

«Վարչության նիստում քննարկվել ու որոշում է  կայացվել մյուսների, այդ թվում «168 ժամ»-ի պայմանագիրը պետք է փոփոխության ենթարկվի։

Բայց մենք լուրջ խնդիրներ ունենք երեք կազմակերպությունների հետ, որոնք վարձակալել են առաջին հարկի ու նկուղային տարածքները։ «Էլզա Գրիգ» ընկերությունը մինչև 2080 թվականը վարձակալել է 798.6 քմ 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, գույքահարկն ու համատիրության վճարները պետք է միությունը կատարի։ Միայն այդ տարածքի գույքահարկը տարեկան կազմում է 567 հազար դրամ։ Ստացվում է 1 քմ-ն այդ ընկերությանը տրվել է 501 դրամով»,-նման տվյալներ հրապարակեց միության նախագահը։

«Էլզա Գրիգ» ընկերությունն այդ տարածքը տվել է ենթավարձակալության՝ այլ տնտեսվարողների։ Երբ փորձել են վարկ վերցնել «խայտառակ վիճակում» գտնվող շենքի վերանորոգման համար, բանկը պահանջել է, որ վարձակալները նոտարով հավանություն տան։ Այդ ժամանակ կարողացել են ծանոթանալ ենթավարձակալության պայմանագրերից մեկին։

«Պարզվեց, որ 798.6 քմ-ից ընդամենը մի հատվածը վարձակալության է տրվել 3 մլն 800 հազար դրամով։ Կողքի հատվածը, որի վրա գրված էր տրվում  է վարձով, զանգահարեցինք, ներկայացանք որպես քաղաքացի, ճշտեցինք վարձի չափը։ Ասացին 5500 դոլար»,-շարունակեց թվարկել միության նախագահը։

Սեյրանյանն ասաց՝ փորձել է խոսել «Էլզա Գրիգ» ընկերության սեփականատիրոջ հետ։ Ասաց՝ ճանաչված հեղինակություն է Խդոյի Գրիշ մականունով։

«Ծանր խոսակցություն եղավ։ Մենք նաև Պետգույքից ենք մասնագետ հրավիրել, տարածքն են գնահատել, Կադաստրից ենք հրավիրել, չափագրումներ են արել։ Երբ մենք մեր պայմանները դրեցինք, ասացինք՝ չի կարող մինչև 2080 թվականը վարձակալության պայմանագիր լինել։ Ասաց՝ դու ինձ ուզում ես քցել։ Ես էլ ասացի՝ թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը միությանը քցի։ Միակ ճանապարհը մնում է դատարանը»,-հայտարարեց միության նախագահը։

Նա նշեց, 764 քմ տարածք՝ միության դահլիճը  տրամադրվել է «Ավանգարդ քլաբ» ընկերությանը, այնտեղ կազմակերպվել են համերգներ, «Վիտամին ակումբ»-ի ներկայացումները, այսինքն կարելի էր օգտագործել։

«Հիմա խայտառակ վիճակում է, ավերակ, առնետանոց, ջրեր են հոսում։ Վարձակալությամբ տրվել է մինչև 2112 թվականը 480 հազար դրամով, գույքահարկն ու համատիրության վճարները միության վրա։ Մենք հիմա չգիտենք՝ ինչպես վարվել։ Ինչպես օպերայի հարակից  տարածքների սրճարանների դեպքում, նրանք պաշտպանված են պայմանագրով, որը խայտառակ պայմանագիր է»,-ասաց նա։

Նա խնդրի լուծման համար դիմեց բոլոր ԶԼՄ-ների ու լրագրողների աջակցությանը, ասաց՝ միությունը կարող է ստանալ ֆինանսական մեծ միջոցներ, անկախ այն բանից, թե ով կլինի նախագահը, ցուցաբերել  օգնություն լրատվամիջոցներին, բայց այսօր նման հնարավորություն չունի։

Սեյրանյանն ասաց, որ միության գույքային հարկերը հասել են մոտ 3.5 մլն դրամի։ Նախկինում ստեղծագործական միությունները դիմել են քաղաքապետարան, պարտքերը ներվել են։

«Եթե միությունը վերադարձնի այս տարածքները կարող է հարկերն էլ վճարել, վերանորոգում իրականացնել, լրագրողներին էլ օգնություն ցուցաբերել։ Հայաստանի ժուռնալիստների միությունը 21-րդ դարում ունի մի հատ պայթած համակարգիչ, որով ոչինչ անել հնարավոր չէ, պայման չկա, աշխատասենյակումս մի վայրկյան չեմ նստել, պայման չկա, հոսանքալարեր են»,-ասաց նա։

Դատական գործընթաց ենք սկսել նաև Արամայիս Հարությունյան Ա/Ձ-ի հետ, որը տարածքներ է վարձակալել մինչև 2030 թվականը՝ 138 քմ-ն վարձակալել է 50 հազար դրամով, հոսթել է գործում, տերն էլ նախկին ոստիկան։

«Իր հետ ընդհանրապես բարդ է առնչվելը, նամակագրությամբ ենք շփվում»,-ասաց նա։

Համեմատության համար Սաթիկ Սեյրանյանը նշեց, «Ֆոտոլուր» գործակալությունը 2-րդ հարկում՝ այսինքն ոչ կոմերցիոն նշանակության տարածքում 36 քմ տարածքը վարձակալել է 80 հազար դրամով, գույքահարկն էլ ինքն է վճարում։

Իր խմբագրած «168 ժամ» թերթն էլ 215 հազար դրամ է վճարում, 1 քմ-ի համար 2 հազար 96 դրամ։ Հելսինկյան ընկերությունը վճարում է 95 հազար դրամ է վճարում՝ 3947 դրամ 1 քմ-ի համար։

Միության հետ համագործակցող փաստաբան Աղավնի Մադոյանն ասաց, կնքված պայմանագրերում բացակայում է վարձակալի ու վարձատուի իրավունքների ու պարտականությունների արդարացի հավասարությունը։

«Վարձակալն իրավունք ունի երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնելով լուծել պայմանագիրը, իսկ վարձատուն նման իրավունք չունի։ Միակ նախապայմանը վարձավճարը չվճարելն է»,-մանրամասնեց նա՝ ավելացնելով, որ միության վարչության որոշ անդամների ստորագրությունները կեղծված են։

Մադոյանն ասաց, հաղորդում են ներկայացրել հանցավորության մասին, քրեական գործ է հարուցվել՝ լիազորությունների չարաշահման ու փաստաթղթերի կեղծման հատկանիշներով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}