Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Կիևն առաջարկում է միաժամանակ ազատ արձակել ու փոխանակել Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին ու Կիևում ձերբակալված Ուկրաինայի «ՌԻԱ Նովոստիի» ղեկավար Կիրիլ Սենցովին։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Զելենսկու, սա առաջին քայլը կլինի հարաբերությունների կարգավորման։
«Եկեք մենք ձեզ տանք պարոն Վիշինսկուն, եթե ուզում եք, իսկ դուք վերադարձրեք պարոն Սենցովին», - ասել էր Զելենսկին:
Հիշեցնենք, որ Ղրիմում ծնված ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014թ․ի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից թերակղզու միացումից հետո։ Ռեժիսորը մեղադրվում է նրանում, որ մի քանի այլ անձանց հետ հրդեհել է ոստիկանական բաժանմունքն ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, սակայն այս մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն հրապարակվել: Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է 2018-ի մայիսին: Ուկրաինան նրան մեղադրում է դավաճանության մեջ: