Թուրքիայում քրդերենը տեղ չի գտել բժշկական ծառայությունների լեզուների ցանկում
Թուրքիայի հիվանդանոցներում հայտնվել են բազմալեզու պաստառներ, որոնք ծանոթացնում են առողջապահության նախարարության կազմում գործող և այլազգի այցելուների առողջապահական խնդիրներով զբաղվող կենտրոնի գործունեության մասին,փոխանցում է ermenihaber-ը : Հայտնի է դարձել, որ նշված կենտրոնը այցելուներին սպասարկում է վեց լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Սեմրա Գյուզելն անընդունելի է համարել այն հանգամանքը, որ բազմալեզու բժշկական ծառայությունների լեզուների ցանկում տեղ չի գտել քրդերենը։ Պատգամավորը այս հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում։ Նա պահանջել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայից՝ մեկնաբանել, թե ինչու նախարարությանը կից կառույցի թարգմանիչների ցանկում քրդերենի թարգմանիչ չի ընդգրկվել։
«Մեր տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն քրդերենն է։ Սա խտրական մոտեցում է, որը խոչընդոտում է թուրքերեն չիմացող կամ իրենց մայրենի լեզվով սպասարկվել ցանկացող քրդերին՝ բավարար որակով առողջապահական սպասարկում ստանալու հարցում», - ասված է Գյուզելի գրավոր դիմումի մեջ։
Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե արդյոք առողջապահության նախարարությունը որևէ ուսումնասիրություն կատարել է: Գիտի՞ ինչպես են միմյանց հասկանում թուրքերեն չիմացող քուրդ հիվանդներն և նրանց բժիշկները։