Քաղաքական 21:51 22/10/2020 Արցախ

Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այս մասին հայտնում ն ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը:

Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում:

Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Ինտերֆաքս» – Տվյալ փուլում կարող ենք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ:

«Ինտերֆաքս» – Երեկ Մոսկվայում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կա՞ն ինչ-որ նոր պայմանավորվածություններ այդ այցի արդյունքներով: Եվ վաղը նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց, իհարկե, դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին:

«Ինտերֆաքս» – Ինչպիսի՞ զիջումների եք Դուք պատրաստ գնալ: Կարող է խոսք գնալ Ադրբեջնին 7 շրջանների հանձնման կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտուց հայկական զինված ուժերի դուրս բերման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ նման հարցեր քննարկել: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա:

Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ:

Եվ մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է:

Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման:

Սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել:

«Ինտերֆաքս» - Դուք ասացիք՝ լուծել ահաբեկիչների հարցը: Ինչպե՞ս: Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կամ կառույցների կողմից հայտարարությունները, արձագանքները շրջադարձային նշանակություն չեն ունեցել խնդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, օրինակ՝ հակաահաբեկչական օպերացիայի իրականացում: Սա մի տարբերակ:

«Ինտերֆաքս» – Միայն հայկակա՞ն կողմի ուժերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք:

«Ինտերֆաքս» – Այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը: Եվ, արդյոք Դուք նրանց հետ նման խոսակցություն ունեցել եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից:

Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:

«Ինտերֆաքս» – Ճի՞շտ եմ հասկանում, որ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականցվել ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր Ձեր կողմից՝ միջամտելու այս հակամարտությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ:

«Ինտերֆաքս» – Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցի կապակցությամբ: Ինչպիսի՞ երկրների համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում, ո՞ւմ գլխավորությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:

«Ինտերֆաքս» – Ալիևը նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հանրաքվե լինել չի կարող, բայց չբացառեց մշակութային ինքնավարության հնարավորությունը: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա: Sա դիրքորոշում է, որը բարձրաձայնվում է վերջին 15 կամ 20 տարիների ընթացքում: Այն ընդունելի չէ մեզ համար: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանված և հարգված լինի:

«Ինտերֆաքս» – Պատրա՞ստ եք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և հրավեր ստացե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն:

«Ինտերֆաքս» – Որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոսկվայում:

«Ինտերֆաքս» – Ի՞նչ պայմաններում: Երևանի տեսնկյունից ի՞նչ են նշանակում բովանդակային բանակցություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

«Ինտերֆաքս» – Դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է:

«Ինտերֆաքս» – Հնարավոր համարո՞ւմ եք բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: Հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչը պնդում է Ադրբեջանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու:

Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը:

«Ինտերֆաքս» – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե արդեն ամեն ինչ կորսված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում:

«Ինտերֆաքս» – Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շատ ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին: Արդյոք այս հակամարտության աճը կարող է բերել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այստեղ չի մասնակցում որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որն ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այն երկրների հետ, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են և ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում:

«Ինտերֆաքս» – Կարծո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող էր համոզել Թուրքիային՝ չխառնվել Ղարաբաղյան հակամարտությանը: Դուք Ռուսաստանի նախագահի հետ քննարկե՞լ եք այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանյան ներկայացուցիչները այս հարցի կապակցությամբ մի անգամ չէ, որ ձևակերպել են իրենց դիրքորոշումը: Որքան համոզիչ կլինեն քայլերը կամ ՌԴ դիրքորոշումը, դա արդեն այլ հարց է: Ես արդեն ասացի, որ այս իրավիճակն արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի սահմաններից: Սա արդեն ավելի լայն խնդիր է և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, այլ նաև վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին, մասնավորապես, մեր տարածաշրջանում:

Այստեղ շատ բան է որոշվում և կախված ինչ որոշումների և իրավիճակի մենք կհանգենք, դա կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երկրների համար, այլ նաև շատ այլ երկրների համար: Այդ երկրները պետք է իրավիճակն ընդունեն հենց այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի նստել այն պոտենցիալ հետևանքների հետ, որոնք անխուսափելիորեն կլինեն: Եվ անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որոնք կկանխեն այն բացասական հետևանքները, որոնք թվում են անխուսափելի, եթե պրոցեսներն ընթանան բացասական սցենարով:

«Ինտերֆաքս» - Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Դուք մտադի՞ր եք դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:

«Ինտերֆաքս» – Վերջին քայլը, որից հետո բանակցություններին վերադարձ չի լինի, դա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Ե՞րբ կլինի այդ կարմիր սահմանագիծը, որից հետո Դուք դա կանեք: Եվ, ի դեպ, երեկ, Թուրքիայի փոխшնախագահ Ֆուադ Օկտայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա նրանք կարող են և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը: Եվ դա ընդամնեը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին:

Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:

«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես դրանք վնասակար չեմ համարում:

«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:

«Ինտերֆաքս» – Ի՞նչպես է պատերազմն ազդել տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը երբեք լավ չի անդրադառում տնտեսության վրա: Այն բացասական ազդեցություն ունի:

«Ինտերֆաքս» – 2021թ. Հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել: Հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Որքա՞ն բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը:

«Ինտերֆաքս» – Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}