Մեկ օրում Արցախ է վերադարձել 273 մարդ
Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ: Նախօրեին Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 273 փախստական է տեղափոխվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավտոբուսներին ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Կա նաև շուրջօրյա դիտարկում իրավիճակի և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Նշվում է, որ մինչ օրս ավելի քան 46 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: