SpaceX- ը արձակել է թուրքական կապի Turksat 5A արբանյակը
Ամերիկյան SpaceX ընկերությունը հինգշաբթի օրը թուրքական հաղորդակցական Turksat 5A արբանյակի հետ գործարկել է Falcon 9 հրթիռը: Հրթիռի արձակման պահը հեռարձակվել է SpaceX-ի կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Արձակման մեկնարկը եղել է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 21:14-ին (Երևանի ժամանակով 06:14-ին) Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) կոսմոդրոմից: Ակնկալվում է, որ արբանյակը կսկսի գործել այս տարվա երկրորդ կեսին:
«Ըստ «Anadolu» գործակալության, հինգերորդ սերնդի արբանյակը գործելու է 30 տարի: Դա կօգնի հեռուստատեսային հեռարձակման ծառայություններ մատուցել Թուրքիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և մի շարք այլ տարածաշրջաններում»,- նշում է աղբյուրը։