Այս իշխանությունը խաղաղության կեղծ դիսկուրսով ամենօրյա կործանման է տանում Հայաստանի գոյությունը. Լիլիթ Գալստյան
«Այն իրականությունը, որի մեջ ապրում ենք, շատ բնական մի հարց է առաջացնում՝ արդյո՞ք մենք դեռևս ունենք պետականություն, դեռ գոյություն ունի՞ Հայաստանի Հանրապետությունը և արդյոք այդ թվացյալ Հանրապետությունում կա սահմանադրական կարգ»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա մոտեցմամբ, կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը, նաև ՀՀ-ում չի գործում Սահմանադրությունը, հետևաբար Հայաստանը ոչ իրավական պետություն է, ոչ սոցիալական, առավել ևս ոչ էլ ժողովորդավարական։
«Եվ այն իշխանությունը, որը թաքնվում է ժողովրդի թիկունքում, շարունակ մեր, ձեր երեսին շպրտելով, որ դուք մեզ ձայն եք տվել, ըստ էության, խաղաղության կեղծ դիսկուրսով ամենօրյա կործանման է տանում Հայաստանի գոյությունը։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը»,- ասաց Լ. Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանում 3 տարի կոլապսի մատնվեցին պետականության բոլոր ինստիտուտները հենց այսօրվա համար, որպեսզի քաղաքացիների թիկունքում հերթական չգրված, բայց նյութական դավաճանություն իրականանա։
«Եթե սա դավաճանություն չէ, ապա ի՞նչ է։ Հայաստանի ինքնաիշխանության հստակ կորուստ, Հայաստանի տարածքների օկուպացիա, և խորհրդարանական երկրում այսօր մենք արտահերթ նիստ ենք հրավիրել, քաղաքական ղեկավարությունից, կառավարությունից որևէ մեկը չկա։ Սա միայն խոսում է անտարբերության, թուրք-ադրբեջանական ագրեսորին ծառայելու իրենց հանձնառության մասին»,- ասաց Լ.Գալստյանը։
Նա ընդգծեց՝ իրենց պայքարի առանցքում շարունակում է մնալ հայրենիքի փրկության օրակարգը։
«Սիրելի հայրենակիցներ, նրանք թաքնված են ձեր թիկունքում։ Մենք չունենք երաշխավորություն, վստահություն, որ վաղը, մյուս օրը ադրբեջանական մաքսակետ հանկարծ Արգավանդում կամ Կոմիտասի շուկայի մոտ չի հայտնվի։
Հնարավորություն մի տվեք, որպեսզի այս քաղաքական մեծամասնությունը, թաքնվելով ձեր թիկունքում, կազմաքանդի և փոշիացնի այն մնացորդները, ինչ մնացել է Հայաստանից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ մոտեցեք և ՔՊ պատգամավորներին հարցրեք՝ մինչև որտեղ են նրանք հայրենիքը ծախելու. Հայկ Մամիջանյանը՝ ՀՀ քաղաքացիներին
- Կորուստների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի այս իշխանությանը դեռ իշխանության է. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները հայ վարորդներին կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից. Արեգնազ Մանուկյան
- «Մեղրիի միջանցքի» առաջին փուլն իրենք իրագործել են. Թադևոս Ավետիսյան
- Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ. Գեղամ Նազարյան
- Իշխանությունը ժողովրդի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ. Գեղամ Մանուկյան
- ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում. Արամ Վարդևանյան
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան
- Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Այ կապիտուլյանտ, դավաճանությունը չես մարսելու. Հայկ Մամիջանյան
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն. Գեղամ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Ժամը 11։00-ին Հանրապետության հրապարակ, կառավարությունից պահանջելու ենք պատասխան. Գեղամ Մանուկյան
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
- Էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը. Մանուկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան