ԱՄՆ-ը կարող է Իրանից համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ավելացում թույլ տալ
ԱՄՆ-ը կարող է թույլ տալ ավելի շատ իրանական նավթի մուտք համաշխարհային շուկա՝ նույնիսկ առանց միջուկային գործարքի վերականգնման։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով նավթի աշխարհի խոշորագույն վաճառողներից մեկին՝ շվեյցարա-հոլանդական Vitol ընկերությանը։
«Վաշինգտոնը կարող է աչք փակել իրանական նավթի արտահանման վրա, քանի որ մոտենում են միջանկյալ ընտրությունները (ԱՄՆ-ում)՝ հաշվի առնելով նաև բենզինի գների իջեցման անհրաժեշտությունը: Քեռի Սեմը կարող է թույլ տալ ավելի շատ նավթ արտահանել Իրանից»,-պարբերականը մեջբերել է Vitol-ի՝ Ասիայում գործառնությունների գծով տնօրեն Մայք Մյուլերին։
Ըստ ISNA-ի՝ Թեհրանի հետ 2015 թվականի սկսված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները դեռ շոշափելի առաջընթացի չեն հանգեցրել։ Իրանն այս տարի մեծացրել է իր արտահանումը, չնայած պատժամիջոցներին, ասում են վերլուծաբանները, և այդ նավթի մեծ մասը գնում է Չինաստան: Միջուկային գործարքի վերսկսումը կարող է օրական 0,5-1 մլն բարելով ավելացնել ածխաջրածինների մատակարարումները համաշխարհային շուկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
- ԱՄՆ-ն կարծում է, որ կողմերը մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը