Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ում լինի ռազմական տրիբունալ ու Դուք որպես գլխավոր հրամանատար՝ հրամկազմի հետ պատասխան տաք. Պրահայում ապրող հայ լրագրողը՝ Փաշինյանին
«Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ում լինի ռազմական տրիբունալ դատավարություն ու Դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ ողջ հրամկազմի հետ միասին պատասխան տաք, քանի որ Ձեր նշած հաշվեքննիչ հանձնաժողովները եկել ու գնացել ենք խորհրդարանում, ոչ մեկ վստահություն չի ներշնչում»,-Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց չեխիահայ լրագրողը։
Նա նաև նշեց, որ վերջին հինգ տարում չի տեսել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ քարոզչություն է իրականացվում։
«Կա՞ նման գերատեսչություն, որը կորդինացնում է այդ աշխատանքը»,-հարցրեց համայնքի ներկայացուցիչը։
Փաշինյանը նշեց՝ կա, բայց քարոզչությունը փոխկապակցված է քաղաքականության հետ։
«Ռազմական տրիբունալի հարցն օրակարգում կա։ Ես 2020-ից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ, եթե որոշեք ինձ գնդակահարել, ես հնազանդ կանգնած եմ։ Ուզում եք գնդակահարեք, հանեք, գնդակահարաեք, այո, համաձայն եմ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։