Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Այսօր ցերեկը սպասվում է -13, գիշերը` -16: Դեկտեմբերի 31-ի ցերեկն արդեն կգրանցվի -11, գիշերը` -13:
Երևանի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.50C (1923 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -28.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.20C:
Նախորդող հրապարակումներ`
Զ. Պետրոսյան. Բարձր ճնշման դաշտը պատնեշում է տաք օդի ներթափանցումը